Սեպտեմբերի 26-ին լրանում է հայ մեծանուն երգահան Կոմիտասի 145-ամյակը: Երգահանի ծննդյան օրը Կոմիտասի անվան այգու պանթեոն են այցելել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, երաժշտագետներ, արվեստագետներ ու երևանցիներ: Ներկաները հարգանքի տուրք են մատուցել Կոմիտասի հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Այսօրվանից նաև մեկնարկում են հայ մեծանուն երգահանի 145-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որոնց ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կոմիտասին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ կկազմակերպվեն նաև մայրաքաղաքի կրթական հաստատություններում ու մշակութային օջախներում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն