Լրահոս
Օրվա լրահոսը

1350 ոչխարի փոխարեն՝ չմաքսազերծված 366 ոչխար են բերել՝ 160 մլն դրամով. քրգործ՝ ՎՊ-ի բացահայտումից (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2014 15:06

Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում Վերահսկիչ պալատը քննարկում է «էդիլբաեւ» տեսակի ոչխարների հայտնի պատմությունը:

Ըստ հաշվետվության, «Արալեռ ՏՈՏ» ընկերությունը կառավարությանը ներկայացրել է ծրագիր ու ասել, որ 1350 գլուխ «էդիլբաեւ» տեսակի ոչխար է ներմուծելու: Դրանք ունեն բարձր ծնելիություն, բարձր մսատվություն, բարձր կաթնատվություն եւ բրդատվություն: Գումար է վերցնում՝ 90 մլն դրամ ներդրում եւ 160 մլն դրամ փոխառություն, պետությունն էլ 44..2 տոկոս շահաբաժնով պարտնյոր է դառնում: Բայց ՎՊ-ն ՊԵԿ-ից հարցում է անում ու պարզում, որ 2012-2013-ին Հայաստան ընդհանրապես «էդիլբաեւ» տեսակի ոչխար չի ներմուծվել ոչ մի ընկերության կողմից: Այդ գումարով Աշտարակում առել են 235 գլուխ տեղական գառներ ու դրանով ծրագիրը կատարված համարել:
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման (FREDA) հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը վստահեցրեց, որ 820 հատ «Էդիլբաեւ» տեսակի ոչխար կա հիմա, իսկ թե ինչու է ՊԵԿ-ը նման տեղեկատվություն տվել՝ չգիտի. «Գիտեք, որ քննություն է գնում, մեկ շաբաթ առաջ քննչական կոմիտեն տեղազննություն է կատարել եւ 820 ոչխար է հաշվառել»:

Իշխան Զաքարյանը, տեսնելով, որ չեն ընդունում իրենց մեղավորությունը՝ ասաց. «Ե՛ս կասեմ, դուք չգիտեք, ես կասեմ: «Արալեռ ՏՈՏ» ընկերությունը 2012-ին պետք է ներմուծեր 900 գլուխ Էդիլբաեւ տոհմային ոչխարներ, 2013-ին պետք է բերեր 462 հատ: Ներդրման նպատակը տոհմային ոչխարաբուծությունն էր: Ուշադրություն դարձրեք, թե որ թվականին է կնքվել պայմանագիրը՝ 2012-ին: Թե դրանից առաջ ինքը ինչ է ունեցել կարեւոր չէ: Մենք խնդիրը լրացուցիչ հետազոտել ենք, պարզվել է, որ Արալեռ ՏՈՏ ընկերությունը 366 հատ «Էդիլբաեւ» տեսակի ոչխար անցկացրել է սահմանը, սակայն մինչ օրս մաքսազերծված չէ: Կա վարչական դատարանի որոշումը, որով իրենք պարտադրում են այդ ընկերությանը, որ գնան եւ մաքսազերծեն այդ որոշումը: Սա էլ ԴԱՀԿ-ի որոշումն է՝ արգելանք դնել դրանց վրա, չեն կարող ոչնչացնել այդ գույքը: Եթե նույնիսկ ընդունենք, որ այդ 366 հատը բերել եք, դուք պետություն որպես պիտի հանդես գաք, ինչպե՞ս է պատահում, որ մի գործ մեջ 44 տոկոս բաժին ունենալով՝ չեք հետաքրքրվում եւ չեք պարզում, թե ինչու չի մաքսազերծվել: Բացի այդ, 366 հատը 1350 ոչխար չէ»:

Իսկ թե ինչպես են այդ ոչխարները սահմանն անցկացրել առանց մաքսազերծելու՝ հարցի մյուս կողմն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930