Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղծառայողների մոտիվացիայի բարձրացումը` ՀՀ ՔԾ Խորհրդի և Համաշխարհային բանկի ուշադրության կենտրոնում

Սեպտեմբեր 26,2014 14:17

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց Համաշխարհային Բանկի ավագ տնտեսագետ Դոնիտո դե Ռոսային` քննարկելու «Զարգացման քաղաքականության գործառնության» (ԶՔԳ) ծրագրից բխող` քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը և այդ շրջանակում ՀԲ-ի հետ հետագա համագործակցության ուղղությունները:

Մանվել Բադալյանը բարձր գնահատեց քաղաքացիական ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ՀԲ-ի շարունակական աջակցությունը: Նա ընդգծեց «Զարգացման քաղաքականության գործառնության» ծրագրի շրջանակում քաղծառայության ոլորտում արդեն սկսված հիմնարար փոփոխությունների նշանակությունը: Մասնավորապես կարևորվեց քաղաքացիական ծառայության պաշտոնների միասնական կատալոգի ստեղծումը, որը հնարավորություն կտա բարելավել կադրերի ընտրության և գնահատման չափորոշիչները, կոնկրետացնել ծառայողներին առաջադրվող պահանջները: Իսկ քաղաքացիական ծառայության ոլորտում օրենսդրական վերջին փոփոխություններով քաղծառայողների ատեստավորումը փոխարինվեց նոր` գնահատման համակարգով, ըստ որի` առաջնայինը դառնում է ոչ թե քաղաքացիական ծառայողների` իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխանության որոշումը, այլ նրանց մասնագիտական որակների կատարելագործման, նոր գիտելիքներ և անհատական կարիքներից բխող կոնկրետ կառավարչական հմտություններ ձեռք բերելու ձգտումների խթանումը:

Պարոն դե Ռոսան փոխանցեց ԶՔԳ ծրագրի շրջանակում բարեփոխումների նոր փուլ նախաձեռնելու հարցում Համաշխարհային բանկի պատրաստակամությունը: Համագործակցությունն ուղղվելու է արժանիքների վրա հիմնված` քաղաքացիական ծառայողների շահադրդման նոր, ավելի ճկուն և կատարելագործված մեխանիզմների մշակմանը` որպես քաղաքացիական ծառայության համակարգի կայունությունը, արդյունավետությունը և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու հիմնական խթան:

Գ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930