Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. «Սննդի անվտանգության ծառայությունը չի ուսումնասիրել անորակ թռչնամսի դեպքը»

Սեպտեմբեր 26,2014 14:11

«Մեզ դիմել էր մի սպառող եւ ներկայացրել էր հավի արտադրանք, որը նորմալ տեսք չուներ։ Տեսքից հավը ինձ դուր չեկավ, վրան կային փետուրի մնացորդներ, իսկ փետուրը մնում է, եթե այդ հավը հիվանդ է եւ լավ զտում չի անցել»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը ներկայացրեց այս դեպքը, խոսելով անորակ թռչնամսի մասին։

Պրն Պողոսյանը տեղեկացրեց, որ անորակ տեսքով հավերը պատկանում են «Թերո» եւ «Օշական» ընկերություններին։ Նա մեզ պատմեց, որ խնդրի շուրջ անմիջապես դիմել է Սննդի անվտանգության պետական ծառայություն, որտեղից ասել են, թե այդ հավի նմուշը կվերցնեն խանութից եւ հետազոտության կենթարկեն։ Պրն Պողոսյանը տեղեկացրեց, որ դեպքից արդեն քսան օր է անցել, սակայն սննդի անվտանգության ծառայությունից ոչ մի արձագանք չեն ստացել. «Զանգել ենք, մի օր ասում են ղեկավարը տեղում չէ, տեղակալին ենք ուզում, ասում են նույնպես տեղում չէ, կամ արձակուրդում է»։

«Մեր նպատակը պատժելը չէ, մեր նպատակն այն է, որ մեր երեխաները խանութներում կամ մանկապարտեզներում, դպրոցներում չօգտվեն անորակ ապրանքից, որպեսզի սննդի անվտանգության ծառայությունը կանխի նման դեպքերը»,-նշեց պրն Պողոսյանը։Ըստ նրա՝ խնդրով պետք է դատախազությունը զբաղվի, սակայն ոչ մի շարժ չկա։

Պրն Պողոսյանի խոսքով՝ թռչնարդյունաբերությունը մի յուրահատուկ բիզնես է, որտեղ ներդրումները արագ են վերադառնում. «Չկա ավելի ձեռնտու բիզնես, որտեղ միջոցներն այդքան արագ վերադառնում են։ Ժամանակին մենք եղել ենք ձու արտահանող երկիր, հիմա մենք այն ներկրում ենք։ Ամոթ է, որ մեզ մոտ հիմա նման խախտումներ են տեղի ունենում»։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930