Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները Սարգիս Անանյանին քիմիական նյութեր ներարկե՞լ են

Սեպտեմբեր 26,2014 14:07

Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանից վերադարձած, Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը Իջեւանի բժշկական կենտրոնում հետազոտության է ենթարկվել:

Բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանից տեղեկացանք, որ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ս. Անանյանի ձախ ծնկահոդը չի ծալվում, ինչը հին վնասվածքի հետեւանք է: Նա թողնում է տարօրինակ մարդու տպավորություն, ինչը վկայում է հոգեկան որոշակի խնդիրների առկայության մասին: Վ. Մարգարյանն ասաց, որ Ս. Անանյանի օրգանիզմում օտար, քիմիական նյութերի առկայությունը կամ դրանց բացակայությունը կստուգվի Երեւանում՝ նրա արյան տոքսիկոլոգիական հետազոտության միջոցով: Նման նյութերի ներարկումները որոշ ժամանակ անց առաջացնում են սրտի կանգ, քրոնիկ հիվանդություններ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930