Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հովիկ ջան, մի հատ ջարդի», «ԲՀԿ-ն էլ ձեզ փեշքեշ» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2014 14:05

Արտակարգ դրության մասին ՀԱԿ-ի նախագիծը մերժվեց

«Նախորդ անգամ, երբ մերժվեց, երկուշաբթի, խմբակցությամբ ուզում էինք մտցնել արտահերթ քննարկման: Բայց պարզվեց, որ այդ դիմումը պետք է աշխատակազմ ներկայացրած լինեինք ուրբաթ օրը մինչեւ ժամը հինգը: Այդ խրթին բարդությունը ես նոր եմ յուրացրել, ընդունում եմ իմ մեղքը»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հեգնախառը խոսեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը`պարզաբանելով, թե ինչո՞ւ են որոշել հարցը կրկին մտցնել օրակարգ, արդյոք քաղաքական իրավիճակ է փոխվել: Ենթադրվում է, որ առաջիկա քառօրյայում ՀԱԿ-ը հարցն արտահերթ քննարկման ռեժիմով նախատեսում է մտցնել օրակարգ:

Ապա`«Հովիկ ջան, մի հատ ջարդի»,- ասելով Գագիկ Ջհանգիրյանն իր տեղը զիջեց իր ուսանողին` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին: «Իհարկե, այս նախագիծն այն նախագիծն է, որի քննարկման ժամանակ պետք է խոսենք մարտի մեկից, իրացված կամ չիրացված իրավունքներից, կալանավորման միջնորդությունների այս կամ այն սկզբունքային թերություններից: Բնական է: Մենք դա ակնկալում էինք»,- ասաց Հովհաննես Սահակյանը`նկատելով, որ ներկայացված նախագիծը որեւէ բովանդակային փոփոխության չի ենթարկվել, մինչդեռ, նման պայմանավորվածություն եղել է: Ու ասաց, որ բնականաբար, ՀՀԿ-ի դիրքորոշումն էլ չի փոխվել:

«Անձամբ ծառայել եմ, անձամբ սովորել եմ Իրավաբանական ֆակուլտետում»,-ասաց Սահակյանը`նկատի ունենալով իր կուսակից գործընկեր Լեւոն Մարտիրոսյանի հասցեին Գագիկ Ջհանգիրյանի հեգնանքը: «Անձամբ էլ դաս եմ տվել»,-նկատեց Ջհանգիրյանը: «Անձամբ էլ դաս եք տվել ու նշանակել եք լավ գնահատականը: Խնդրում եմ`ի նկատի ունեցեք»,-հավելեց Սահակյանը`նկատելով, որ ցանկացած օրենքի հակասահմանադրական լինելու փաստը վիճարկելու ու եզրահանգում անելու իրավունքը վերապահված է ՍԴ-ին, ուստի կոչ արեց դիմել ՍԴ. «Փառք Աստծո այսօր կա այդ իրավունքը, ԲՀԿ-ն էլ ձեզ փեշքեշ՝ ստորագրություններ հավաքելու առումով, դիմեք ու այս օրենքը մշակեք»,-ասաց նա:

 

«Շատ ուրախ եմ, որ ուսանողներս ցույց են տալիս իրենց իրավական գիտելիքները»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը, Հովհաննես Սահակյանին հիշեցնելով, որ ժամանակին ինքն է եղել իշխանության մեջ ու տվել է այդ խորհուրդը`շատ լավ իմանալով, որ մեր երկրում չկա դատաիրավական համակարգ. «Փառք աստծո ՍԴ-ի տեղը գիտենք, բայց լավ հասկանում ենք, որ ընդհանրապես դատական համակարգ չկա. ՍԴ գոյություն չունի…Քվեարկեք ոնց ուզում եք, բայց իրավաբանորեն մի հիմնավորեք»:

Նախագիծն առաջիկա քառօրյայի օրակարգ չի ընդգրկվի, քանի որ մերժվեց 4 կողմ, 6 դեմ քվեարկության արդյունքներով: Կողմ քվեարկեցին Գագիկ Ջհանգիրյանը, Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Էդմոն Մարուքյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930