Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երբ Զարուհի Փոստանջյանը դրսում էր, իսկ Գագիկ Ջհանգիրյանը`«հայտնի տեղում» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2014 13:50

«Ինչ լավ ա, որ Սահմանադրություն ունենք ու ամեն դժվար վիճակում հիշում ենք Սահմանադրության մասին… Հիշում եմ՝ պարոն Հակոբյանն ինչքան էր հայհոյում Սահմանադրությունն ընդունելիս, նաև ինձ էր հայհոյում»,- դիմելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին՝ ասաց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, որը Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Հիշեցնենք, այն մեկ անգամ դրվել է քննարկման եւ մերժվել` հինգերորդ գումարման խորհրդարանի աշխատանքների սկզբում:

«Սահմանադրական լիազորությունների ցանկացած կետ որևէ մարմնում կարգավորում է ինչ-որ հարաբերություն, խնդիր, օրինակ՝ նախագահի՝ գխավոր դատախազի նշանակման լիազորությունը կամ արդարադատության խորհրդի անդամ գիտնականների նշանակումը և այլն…. Ամեն մի լիազորություն կարգավորվում է որոշակի կետով, չի կարելի վկայակոչել որևէ մարմնի մի լիազորություն, բայց վկայակոչել մեկ այլ լիազորություն նախատեսող կետ, դրույթ, հոդված, նորմ»,-ասաց Ջհանգիրյանը:

Ապա Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ նախագծի հիմնական վիճելի հարցին՝ արտակարգ դրության ժամանակ ԶՈՒ կիրառմանը: Հղում անելով Սահմանադրության համապատասխան հոդվածին, որի համաձայն նախագահն իրավունք ունի հայտարարել ռազմական դրություն միայն երեք դեպքում, երբ երկրում լինի զինված հարձակում երկրի վրա, անմիջական վտանգ հակառակորդի հարձակման և պատերազմի դեպքում, նախագիծը ներկայացնողը նկատեց. «Այս երեք դեպքերում միայն կարող է ընդունվել որոշում ԶՈՒ գործադրման մասին: Բայց սա բավարար չէ, այդ երեք դեպքերում Սահմանադրությունը ենթադրում է մի պայման ևս՝ դա ռազմական դրություն հայտարարելն է: Քանի չի հայտարարվում ռազմական դրություն, չես կարող ԶՈՒ կիրառման մասին որոշում ընդունել, սա այնքան հստակ է գրված, որ ինչքան էլ կամայական մեկնաբանենք ԶՈՒ կիրառման հնարավորությունը, դա մեզ որևէ բան չի տա»:

Գագիկ Ջհանգիրյանի համոզմամբ, եթե այս փոփոխությունները չլինեն, ապա «նախագահն ինչ ուզենա կանի`ԶՈՒ կկիրառի, ոնց եւ երբ ուզի»: «Լրատվամիջոց կփակի»,-հուշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Այո, իհարկե, ունեցել ենք նման դեպք, դեռ դուք դրսում էիք, մենք էլ հայտնի տեղում էինք»,-հակադարձեց Գագիկ Ջհանգիրյանը:

«Սիրելի իրավաբաններ և ոչ իրավաբաններ, եթե նախագահը մի կետով ունի լիազորություն, որ ինչ ուզենա կարող է անել, ուրեմն գրենք նախագահը թագավոր է, ինչ ուզի՝ կանի, վերջ… Սա է նախագծի մեխը, որ արտակարգ դրության ժամանակ ԶՈՒ կիրառել չի կարելի»,-ասաց նա:

Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ անշուշտ պետք է պետական ինստիտուտների անվտանգության մասին մտածել, բայց ոչ բանակի ռեսուրսների շնորհիվ. «Սա հնարավորություն է, որպեսզի գոնե մեկ կարևոր խնդիր մենք շտկենք»:

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930