Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ելույթի մասին. «Եթե ես լինեի նախագահ, նույնը կանեի»

Սեպտեմբեր 26,2014 13:48

«Կարծում եմ՝ գուցե մի քիչ էլ շուտ պիտի անեինք: Երկար ժամանակ գնդակը թուրքերի դաշտում էր, ընկերը չէր խաղում, և այդ խաղն անիմաստ էր դարձել»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին,  այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նա ընդհանուր առմամբ դրական գնահատեց նախագահի ելույթը ու նրա վարած քաղաքականությունը՝ ասելով, թե «Այն, ինչ մենք արել ենք, ճիշտ ենք արել»:

Aravot.am-ի հարցին՝ շատերը կարծիք են հայտնում, թե ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ նախագահն ըստ էության խոստովանեց, որ ձախողվել է իր նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը», պարոն Մանասյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ դա այդպես չէ: Եթե ես լինեի նախագահ, նույնը պետք է անեի: Պետք է այդ քայլն անեինք, որ բացահայտեինք Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ բնույթը: Մինչև դա չարվեր, դա մեր օգտին չէր աշխատի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930