«Zham.am»-ի հարցազրույցը» ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ.
– Հարթակում կան տարբեր ուժեր, որոնք երբեմն տարակարծիք են, հնարավո՞ր է արդյոք ձևավորել միասնական օրակարգ:
– Հրապարակում նույնպես տարբեր մտածողության և տարբեր պատկերացումների տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվում: Մենք բոլորս, սակայն, ապրում ենք մի երկրում, որտեղ իրականությունն է նույնը: ԲՀԿ-ն կարևորում է ոչ իշխանական ուժերի ներկայացրած կետերի իրականացումը և ցավում է, որ իշխանությունները չգնացին եղած բավարար ժամանակում բանակցությունների միջոցով հարցերը կետ առ կետ քննարկելու և լուծումներ գտնելու ճանապարհով: Մյուսը, իհարկե, երկրի կառավարման մոդելի փոփոխության գաղափարն է: Սա տվյալ պահին վատ մշակված, հակասություններով լեցուն, քաղաքական և հասարակական կոնսենսուս չապահոված մի նախագիծ է, որն ունի բոլոր հնարավորությունները` քաղաքական ավանտյուրայի վերափոխվելու:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում