Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՊ. Բյուջեից 613 մլն դրամ են ծախսել ժանգոտ, ծակ, անպիտան խողովակների համար. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2014 12:57

Այսօր ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում քննարկվում է Վերահսկիչ պալատի 2013-ի հաշվետվությունը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց, թե ինչ խախտումներ են հայտնաբերել այդ ոլորտներում:

ՎՊ-ն այս հանձնաժողովում ցուցադրեց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի եզրին կառուցված ժանգոտ, ավիրված գազատար խողովակի լուսանկարները ու վստահեցրեց, որ այդ ծակ, մաշված, ժանգոտված խողովակների համար պետբյուջեից հսկայական միջոցներ են ծախսել, որ իբր անապահով համայնքները գազիֆիկացվեին: Այդ մայր գազատար խողովակին պիտի միանային համայնքները, բայց այդ խողովակներն անպիտան են, տարբեր տրամաչափի: 613 մլն դրամ էին ծախսել:

Միայն փչամաքրման աշխատանքների համար 22 մլն դրամ էին ծախսել: Իշխան Զաքարյանը զարմացավ՝ դուք 22 մլն ծախսել եք, փչամաքրել եք, այսինքն, տեսել եք այդ խողովակները: Եթե Վերահսկիչ պալատը չստուգեր, այդ գումարները կվճարվեին, չէ՞:

ԾԻԳ-ի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ այդ խողովակները կնորոգեն եւ ինչպես խոստացել են, համայնքները կգազաֆիկացվեն: Իշխան Զաքարյանը խիստ կասկածում էր: Նա վստահեցրեց, որ ամեն շաբաթ գնալու եւ ստուգելու են:

Գազատարների այս պատմությունից զարմացած էր Լյովա Խաչատրյանը: Նա ասում էր, որ պետք է այդ գազատարներից կառավարությունը՝ մարզպետարանը լուրջ եկամուտներ ստանան, վարձով տան ՀայՌուսգազարդին: Սակայն Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ մարզպետարանի կառուցած այդ գազատարներն այնպիսի վիճակում են, որ նույնիսկ «ՀայՌուսգազարդը» հրաժարվել է դրանք ընդգրկել իր բալանսում՝ որակելով անպիտան:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930