«ՄԱԿ-ը եկեղեցի չէ, և գլխավոր քարտուղարը խոստովանահայր չէ, որ գնաս՝ քո մեղքերը խոստովանես»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Նա նշեց, որ այդ ելույթում վերահաստատվեց, որ Մինսկի խմբի ձևաչափը միակն է ու ևս մեկ թերություն ընդգծեց. «Շատ քիչ խոսվեց ՄԱԿ-ի դերի բարձրացման և տեսլականի վերաբերյալ, բայց նաև պետք է հասկանալ, որ ժամկետային սահմանափակումներ կային»:
Այնուհետև նշեց, թե «պետք է գիտակցել, որ ցեղասպանության հարյուրամյա տարելիցը անցնելու է հաջորդ տարի և դա բացառիկ հնարավորություն էր ցանկացած միջավայրում, նման ֆորումում բարձրաձայնել հարցը և մի քանի րոպեների ընթացքում խոսել մեր մոտեցումների և ողբերգության մասին: Սա պատեհ առիթ էր օգտագործել ամբիոնը և բարձրաձայնելու այդ խնդրի մասին»:
Այնուհետև պարոն Արզումանյանը նշեց, որ ընդհանուր առմամբ դրական է գնահատում ելույթը, որը սպասարկեց մեր արտաքին քաղաքական շահերը: Այնուհետև շեշտեց, թե ելույթով ցույց տրվեց, որ ՄԱԿ-ի բանաձևերի հետ խնդիր չունենք, և որ հակամարտող կողմը Ղարաբաղն է ու ճիշտ էր, որ Ադրբեջանի ներքին խնդիրներից խոսեց: Հարցին՝ սա նոր փուլ կբացի՞ հայ-թուրքական հարաբերություններում, պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Հայ-թուրքական հարաբերություններ՝ որպես այդպիսին գոյություն չունեն: Նոր փուլ չի ստեղծվում, այլ վերադարձ ի շրջանս յուր»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ արդյոք ճի՞շտ էր ընտրված բառապաշարը՝ «գրողի ծոցն» ուղարկել հայ-թուրքական արձանագրությունները, պարոն Արզումանյանը պատասխանեց. «Դա ընդամենը իդիոմատիկ արտահայտություն է, որը բավականին լավ թարգմանվել էր անգլերեն: Այդտեղ հայհոյանք չեմ տեսնում: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում այնպիսի հայտարարություններ են լսել, ինչպես, օրինակ, Ուգո Չավեսը Բուշին անվանեց սատանա, և առաջարկեց ծծումբով մաքրել ամբիոնը, կամ Քադաֆիի հայտարարությունը, Ահմադինեժադի հայտարարությունները, Խրուշչովի հայտնի կոշիկի պատմությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սերժ ղարաբաղցին ձայնարկությունն էլ կարող է դարձնել քաղաքական համարձակ արտահայտություն:Լսարանում հայերն են, թող հրճվեն և ոչ մի բանի վրա:Արժևորվող ոչ մի բան: