Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋՕ-երը գյուղացու ջուրը տալիս են ՀԷԿ-երին ու ձկնաբուծարաններին. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2014 12:36

Ջրօգտագործման միավորումների աշխատանքից դժգոհող «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը հարցին, թե վերջերս ՀՀ նախագահը պարգեւատրեց ՋՕ-երի աշխատակիցներին, կարծիք հայտնեց, որ նախագահը սխալ վրիպել է այդ կառույցին պարգեւներ հանձնելով: Նրա համոզմամբ, հենց ՋՕ-երի մեղքով է, որ գյուղացին այսօր զրկված է ոռոգման ջրից: Նրա խոսքերով այդ ջրերն ուղղվում են ՀԷԿ-երի ու ձկնաբուծարանների բիզնեսին` գյուղացուն թողնելով անջրդի:

Այսօր «Հենարան» ակումբում, գյուղացիների պաշտպանն առաջարկեց ՋՕ-երի ֆինանսավորումը դադարեցնել եւ այդ կառույցը դարձնել ինքնաֆինանսավորվող:

Մասնագետը գտնում է, որ խոշոր ֆերմերը, կոոպերացիան կարող է ինքնուրույն պայմանագրեր կնքել ջրառի հետ եւ իր հարցերն ինքնուրույն լուծել: Սակայն քանի դեռ գյուղացիների ոռոգումը ջրօգտագործող միավորումից է կախված, գյուղացին անջուր է մնալու, քանի որ այլընտրանք չունի, որպեսզի այլ ջրամատակարարի հետ աշխատի:

«Համայնքը մեզ համար ավելի թանկ է, քան որեւէ գործարանի ձկնաբուծարան»,-ասում է Հրաչ Բերբերյանը:

Պարոն Բերբերյանի կանխատեսմամբ, կարտոֆիլը կթանկանա` մեծածախ գինը հասնելով մինչեւ 300 դրամի: Ըստ նրա, այն պնդումները, թե այս տարի կարտոֆիլի բարձր բերք ունենք, այնքան էլ այդպես չէ. անցյալ տարվա համեմատությամբ բերքն ավելի քիչ է եւ բացի այդ ողջ աշխարհում կարտոֆիլի բերքն այս տարի լավ չէ.
«Կարտոֆիլի արտահանումը կպահպանենք, բայց չի ավելանա, Վրաստանում էլ չկա Ռուսաստանում էլ կարտոֆիլի բերքը վատ է»:

Կարտոֆիլ այս տարի արտահանել ենք մոտ 5 հազար տոննա:

Հրաչ Բերբերյանի խոսքերով, ամեն տարի խոսում ենք նաեւ ցորենի «ռեկորդային բերքի», մասին, սակայն անցյալ փաստերը վկայում են, որ նախորդ տարվա համեմատ` 12 հազար տոննա ավելի ցորեն ենք ներկրել:

Միավորման նախագահի տվյալներով այս տարվա վեց ամիսներին
Հայաստանից մոտ 1000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է արտահանվել, իննը ամսում, Հրաչ Բերբերյանը կարծում է, որ 3000 կանցնի: Այն դեպքում, երբ մեր երկիրը տավարի մսի պահանջարկը դժվարությամբ է բավարարում:

Անցյալ տարի ոչխարի միս ավելի պակաս ենք արտահանել, ինչի հետեւանքով մեր երկրում ոչխարի միսն էժանացել էր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930