«Ժողովուրդ»-ը զրուցել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ։
– Տեղեկություններ կան, որ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունը եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանի գլխավորած «Երդվյալ ազատամարտի նվիրյալներ» միությունը ղեկավարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից, որն էլ հենց այդ կառույցների ստեղծման նախաձեռնողն է։ Ի վերջո, ի՞նչ կապ ունի Գ. Ծառուկյանը Ձեր հկ-ի հետ։
– Մամուլը մշտապես նման տեղեկություններ է հրապարակում, նման ինֆորմացիա է շահարկում, ուղղակի այդքան էլ վիրավորական տեղեկություններ չեն, որ մենք վիրավորվենք։ Բայց մենք արդեն բազմիցս ասել ենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը ուղղակի միացել է մեր դաշինքին ու վերջ, այլ բան պետք չէ փնտրել։
Սա ոչ մեկի դաշինքը չէ, այնտեղ կան մի քանի տասնյակ հրամանատարներ ու բոլորս միասին որոշել ենք հավաքվել իրար գլխի։ Միլիոն մարդ՝ միլիոն կարծիք։ Այսօր այնքան հեշտ են սուտը ճշմարտության տեղ անցկացնում, որ արդեն կարմրելու պրոցեսը չկա, որպեսզի նման ստերի դեպքում մարդը կարմրի։ Դրա համար էլ ում մտքով ինչ անցնում է դա էլ ասում է։
Կարդացեք նաև
Դա Ռուստամ Գասպարյանի կառույցը չէ, հրամանատարների կողմից ստեղծված դաշինք է։ Ռուստամ Գասպարյանն ուղղակի այդ դաշինքը ստեղծողներից մեկն է:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում