Երեկ Երեւանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը ջարդուխուրդ է արել բոլոր այն առեւտրականների սեղանները, ովքեր մասնակցել են բողոքի ակցիաներին։ «Լավ եմ անում, չեն ենթարկվում օրենքին, դրա համար էլ պատժում եմ», ասել է նա։
«ՉԻ» – Ուշադրություն դարձրեք՝ սույն Վաղարշը ոչ միայն ինքն իրեն այլոց պատժելու իրավունքներով է օժտել, այլեւ մարդկանց պատժել է այն օրենքին չենթարկվելու համար, որը դեռ ուժի մեջ չի մտել։ Սա, ի դեպ, այն նույն Վաղարշն է, որը մի տարի առաջ աղիողորմ ձայներ էր արձակում առ այն, որ իր նկատմամբ հսկայական տուգանքներ են սահմանվել։ Երեւում է՝ բանակցությունները հաջողությամբ են պսակվել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում