«Ես էլ եմ այն կարծիքին, որ դա ապտակ էր հանրությանը: Դա ամոթալի նշանակում էր: Հիմա գնդակը հասարակության դաշտում է և կարևոր է, թե ինչպես մենք այդ ամենին կպատասխանենք»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք Սյունիքի մարզպետի պաշտոնում՝ Սուրեն Խաչատրյանի նշանակումը ապտա՞կ էր հասարակությանը, «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Պարոն Արզումանյանի համար պարզ չէ ՀՀԿ-ի տրամաբանությունը ու շարունակեց. «Անմեկնելի են ՀՀԿ-ի քայլերը, ՀՀԿ-ի գրասենյակը մոտ է այստեղից, գնացեք, նրանց հարցրեք»:
Նա զարմանում է հասարակության զարմանքի վրա՝ հատկապես կառավարութան նշանակման ֆոնին:
Ի պատասխան հարցի, թե Սուրեն Խաչատրյանին մարդասպանության հետ են կապում, նա էլ հինգ անգամ դատապարտվել է, պարոն Արզումանյանն արձագանքեց. «Կենացները քաղցրանում են, ավելի արտառոց նշանակումներ են անում: Ինչքան պետք է մեզ ապտակեն, որ մենք որպես հասարակություն ընդունենք, որ բավական է: Հարցին տարբեր երկրներ տարբեր կերպ են պատասխանում, Ուկրաինայում դա եղավ մայդանով»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ