Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ին անդամակցության դեպքում Հայաստանի համար սահմանված արտոնությունները, մեղմ ասած, սպասվածից քիչ են. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 26,2014 11:50

Վերջնականորեն համոզվեցինք, որ ԵՏՄ-ին անդամակցության դեպքում Հայաստանի համար սահմանված արտոնությունները, մեղմ ասած, սպասվածից քիչ են, եթե չասենք՝ իսպառ բացակայում են։ Հենց նույն ավտոմեքենաների ներկրման՝ այնքան չարչրկված հարցի հետ կապված, պայմանագրի հրապարակված նախագծում ամրագրված է ոչ թե Սերժ Սարգսյանի ասած՝ հինգ կամ տասը տարին, այլեւ նվազագույն՝ երեք տարվա շեմը։
Թեեւ՝ երեկ հրապարակված պայմանագրի նախագծի վերաբերյալ ավելի հիմնավոր կարծիք հայտնելու համար հարկ է այն ուսումնասիրել մանրամասն եւ մասնագիտորեն։ Սակայն ողջ խնդիրն էլ հենց այն է, որ Հայաստանի հանրությունն ու քաղաքական դաշտը՝ այդ թվում եւ՝ իշխանական, զրկված են եղել նման հնարավորությունից, եւ պայմանագրի՝ նախանշված ստորագրումից ընդամենը մի քանի օր առաջ արվելիք վերլուծություններն ու եզրակացությունները ճաշից հետո մանանեխի նման կլինեն։

Եվ հենց այս իմաստով ՀՀ ԱԳՆ-ն եւ բոլոր այն գերատեսչությունները, որոնք ներգրավված էին այս պայմանագրի մշակման գործում, իրենց առաքելությունը փայլուն կատարեցին։ Այլ բան է, որ անգամ ոչ իշխանական քաղաքական ուժերն այդ գործում նրանց խանգարելու որեւէ փորձ չարեցին, եւ այդ պարտականությունը հերթական անգամ մնաց լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների վրա, որոնցից «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, ի վերջո, հաջողեց՝ դատական ատյաններին դիմելու գնով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930