Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Կարեն Մեժլումյանը ստացավ «Ոսկե բանալի» (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 26,2014 11:10

12-րդ անգամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ամփոփում է տեղեկատվության ազատության իրավիճակը Հայաստանում եւ ՏԱ միջազգային օրը ամփոփում «Ոսկե բանալի» եւ «Ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությամբ:

Միջոցառմանը մասնակցում էր Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան:

ՀՀ Արմավիրի մարզպետարանը ճանաչվեց ամենաբաց գերատեսչություն եւ մրցանակը՝ «Ոսկե բանալին» հանձնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ոսկե բանալիներ» ստացան տեղեկատվության ազատության մասին օրենքն ամենաակտիվն օգտագործող լրատվամիջոցը՝ Yerkir.am կայքի խմբագիր Ագնեսա Խամոյանը, փաստաբան Կարեն Մեժլումյանը, ինտերնետային պաշտոնական լավագույն կայք ճանաչված police.am-ը:

«Ժանգոտ կողպեքը»՝ որպես փակ աշխատանքի խորհրդանիշ, տրվեց Կադաստրի պետական կոմիտեին, որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմնի եւ Հայաստանի տնտեսագիտական համալսարանին՝ որպես 2014թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ-մարմնի:

Voske_banali-9 Voske_banali-1 Voske_banali-2 Voske_banali-3 Voske_banali-4 Voske_banali-5 Voske_banali-6 Voske_banali-7 Voske_banali-8

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930