Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանի գյուղապետ. «Սուրեն Խաչատրյանը վատ մարզպետ չէր». «Հրապարակ»

Սեպտեմբեր 26,2014 11:03

Լիսկայի նշանակումից առաջ եւ հետո Սյունիքում լիսկայամոլ բանակն ակտիվացել է։ Այդ բանակից է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը։ Նա հանրության տեսադաշտում հայտնվեց 2-3 տարի առաջ, պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ բնապահպանների պայքարի օրերին, երբ Քաջարան համայնքի տարածքը տալիս էին կոմբինատին։ Բայց գյուղը փրկվեց ու մի քանի տարի է՝ գոյատեւում է կոմբինատի հետ թշնամական շրջապատում, ինչպես փոքրիկ Կուբան՝ Ամերիկայի քթի տակ։ Այն ժամանակ քաջարանցիներն արդեն սկսել էին «բացել» երեւանցի բնապահպան-ակտիվիստների աչքերը, բացատրել, որ Ռաֆիկ Աթայանը Սուրեն Խաչատրյանի մարդն է, եւ հենց մարզպետն է ֆինանսավորում պայքարը Մաքսիմ Հակոբյանի դեմ, որի հետ մշտապես թշնամական հարաբերությունների մեջ է:

– Այսօր Սյունիքում եւ Երեւանում մի հարց է քննարկվում՝ նոր մարզպետի նշանակումը։ Ձեր գյուղացիները ո՞նց ընդունեցին Լիսկայի վերադարձը։

– Ես գյուղացիներիցոչ մի բան չեմ հարցրել, չգիտեմ, բայց Սուրեն Խաչատրյանը վատ մարզպետ չէր։

– Հիշո՞ւմ եք, 2011 թվականին,երբ թռչկանցիները, ակտիվիստները եկել էին ձեր գյուղ,ու նա «ճպուռ»անվանեց Մարիամ Սուխուդյանին, չէ՞ որ նա էն ժամանակ կառավարությանն էր պաշտպանում, որոշում,որ Քաջարանը տան կոմբինատին։

– Հա, ճիշտ է, ինքը կառավարությանն էր պաշտպանում, բայց ինքը եկավ, մեզ հետ հանդիպեց, տեսավ, որ ժողովուրդը ճիշտ էր, եւ մեր կողմն աևցավ:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930