Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության բաժնում հետաքրքրվել են. արդյոք թակարդ դնելը Հովիկ Աբրահամյանի հետ կապ ունի՞.«Հրապարակ»

Սեպտեմբեր 26,2014 10:48

Երեկ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն էին մկան թակարդներ տեղադրել շենքի մոտ: Կազմակերպիչներից Վարդան Հարությունյանն ասաց, որ դա Հովիկ Աբրահամյանին է ուղղված. «Ուզում ենք թակարդի միջոցով բռնել նրան եւ այնպես անել, որ մարդկանց թալանելուն վերջ դնի»:

Վարդանը Հայ ազգային կոնգրեսից է: Նրան ՀԱԿ գրասենյակի մոտից երեկ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, եւ քննիչը նրան հարցաքննել է որպես վկայի:
Վարդանին մեղադրում են սեպտեմբերի 23-ին կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանություն կատարելու մեջ: «Սեպտեմբերի 23-ին, ժամը 13-ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ խուլիգանություն եմ իրականացրել: Ակցիայի ընթացքում ոտքով հարվածել եմ ոստիկանի հետույքին եւ սեռական բնույթի հայհոյանքներ տվել ոստիկանին: Սակայն նման բան չի եղել, ես այդ ակցիային ընդհանրապես չեմ մասնակցել»,- ասաց նա:

Ոստիկանության բաժնում հետաքրքրվել են. արդյոք թակարդ դնելը Հովիկ Աբրահամյանի հետ կապ ունի՞, Վարդանն էլ պատասխանել է. «Դե, եթե Հովիկ Աբրահամյանը մուկ է, ուրեմն կապ ունի: Թակարդը մուկ բռնելու համար է»: Նրա խոսքով, այժմ նախաքննություն է գնում, քրեական գործ դեռ չի հարուցվել:

Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ armlur.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930