Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցելու երեկ Ոսկու շուկայում սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կողմից առևտրականների սեղանները ջարդելու փաստի առթիվ: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ Վաղարշյանը ջարդել և հեռացրել է շուկայից 5 սեղան՝ արգելելով դրանց տերերին շարունակել ոսկի վաճառել իր շուկայում: Նախօրեին նա զգուշացրել էր, որ ով իր շուկայից մասնակցի «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ ակցիային, այլևս չի աշխատի շուկայում:
Նյութի մանրամասները կարդացեք epress.am-ի կայքում