Լրահոս
Օրվա լրահոսը

Ներեցեք, սյունեցիներ

Սեպտեմբեր 26,2014 10:21

Առաջին զգացմունքը, որը ես ապրեցի, իմանալով այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում, վիրավորանքն էր: Իմ լրագրողական աշխատանքի օրոք իմ հասցեին ես շատ բան եմ լսել ու կարդացել, բայց առանձնապես չեմ վիրավորվել, հատկապես՝ վերջին ժամանակներս: Բայց այս նշանակումով վիրավորել են ոչ թե իմ անձը, այլ ինձ՝ որպես քաղաքացու: Վիրավորել են նաեւ բոլոր հայաստանցիների արժանապատվությունը, առավել եւս՝ Լիսկայից եւ նրա ընտանիքից տուժած Սյունիքի հազարավոր բնակիչներին:

Իսկ երկրորդ զգացմունքն ամոթն է, որ ես չեմ կարողացել կանխել այդ սկանդալային դեմքի նշանակումը: Իմ գրչով, իմ խոսքով ի վիճակի չեղա պաշտպանել սյունեցիներին նոր հարստահարումներից, ունեցվածքի զավթումից, դանակահարություններից, բռնաբարություններից, ծեծից: Ես իմ դիրքում քիչ թե շատ ապահովված եմ՝ անվտանգության տեսանկյունից, իսկ Սյունիքի ժողովուրդը կրկին Լիսկայի, նրա ընտանիքի եւ նրա «թիկնազորի» ահաբեկման վտանգի տակ է:

Վաղը տեղի կունենա նրա «գահին բազմելու» արարողությունը: Կերակրատաշտին մոտ կանգնած մի խումբ պնակալեզներ նրան կփառաբանեն: Մնացածները կլռեն, կվախենան ձայն հանել, որովհետեւ այլ մարզերում «ձայն հանելու» համար կարող են հետապնդել, մարդիկ գուցե աշխատավայրում կամ բիզնեսում խնդիրներ ունենան, բայց Սյունիքում ընդվզման նշաններ ցույց տալը հղի է զուտ ֆիզիկական անվտանգության սպառնալիքներով: Ոչ, մարդիկ դուրս չեն գա փողոց՝ բողոքելու Լիսկայի նշանակման դեմ, նրանք ավելի շուտ կմտածեն Հայաստանից հեռանալու մասին: Դա է ամենասարսափելին:
Թե ինչու է իշխանությունը որոշել դիմել այս քայլին՝ կան տարբեր վարկածներ: Ոմանք ասում են, որ դա պարզապես «ուժի ցուցադրում է»՝ ինչքան էլ բողոքեք, ինչ էլ ասեք, մենք մեր «գալավարեզին» կպահենք մինչեւ վերջ: Կա նաեւ կարծիք, որ Լիսկան պետք է հանդես գա որոշակի քաղաքական զարգացումների դեպքում իր չափազանց յուրահատուկ դերակատարությամբ: Հիշենք, օրինակ, որ 1995 թվականից սկսած՝ բոլոր տեսակի «ընտրությունների» ժամանակ ծեծուջարդի, բռնությունների տոկոսը Սյունիքում ամենաբարձրն էր: Երկուսն էլ հնարավոր է:

Ուզում եմ մեջբերել նաեւ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի բացատրությունը. «Լիսկան Սյունիքի իր հանքը վաճառեց 47 մլն դոլարով: Նա «բաժանել է» այդ փողը, մի փոքր մասը, իհարկե, մնացել է իրեն: Նա իր միսիան չի ավարտել, նա էլի հանքավայրեր ունի, էլի պիտի վաճառի, նորից բաժանի: Լիսկայի վերանշանակման «գաղտնիքը» ընդամենը սա է, փող, շատ փող, ավելի շատ փող»:

Ոչ մի բան, իհարկե, չի բացառվում: Մի բան է ակնհայտ. մենք՝ Հայաստանի հասարակությունը, եւ ես անձամբ չկարողացանք կանխել այդ վերանշանակումը: Ներեցեք, սյունեցիներ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (35)

Պատասխանել

  1. sergik says:

    ես ասել եմ էլի եմ ասում երկուսնել պետք է դատվեին, չեմ արդարացրել նաև նրա տուն գնալն ու հաշիվ մաքրելու ցանկությունը, հասարակությունը չափից ավելի է պաշտպանում մյուսին, իսկ այս մյուսին բանտ ուղղարկելու փոխարեն մարզպետ նշանակելը ուղակի ցույց է տալիս որ իրենք այլևս սպառվել են ու նորմալ մարդ իրենց շարքերում չկա, իրենց հույսը նման հանցագորցներն են…..

  2. sergik says:

    ամեն դեպքում չեմ նախանձում Լիսկային, նույնիսկ պատկերացնում եմ թե ինչքան լարված է, ու դեռ հայտնի չէ թե էս ամենի վերչը ինչ կլինի, իմ կարծիքով սա ավելի շատ մահվան դատավճռի նման էր, խեղճ/խեղճ Լիցկա …..ասում են տաքսու վարորդին փողը տվեցի չնստեցի, հիմա էս մարդունել թվում է , թե ինքը դրանով բան ապացուցեց

  3. Արսեն says:

    Վատ չէր, դե հիմա կարդա այս հոդվածը (դու ես գրել), http://www.aravot.am/2013/07/09/263559/ և մի ներողություն էլ քո «ըստուց թռած» հայրենակիցներից խնդրի… Որովհետև ժամանակին չես կարողացել կանխել Լևոնի կողմից իշխանության զավթումը, Ռոբի՝ ժեկի տեղեկանքով «նախագահ» դառնալը, Սերժի «նախագահ» դառնալը…

  4. Garik says:

    Այս ՀՐԵՇԻՆ նշանակելը վերստին կրիմինալի, անպատժելիության մթնոլորտ է ստեղծելու Սյունիքում: Ահավոր է: Վերեւն Աստված կա, կարծում եմ ե՛ւ այս ԳԱԶԱՆԻՆ նշանակողները, ե՛ւ հենց ինքը՝ Լիսկան կպատժվեն եւ պատիժը կսկսի հենց իրենց տնից:

    Լիսկայի ցեղում չեք կարող ցույց տալ մեկին, ով դատված չի: Սա րբապղծություն է, ապատակ է մեր ժողովրդին: Մարդիկ ահ ու դողի մեջ են, խռովք կա նրանց սրտում, եկեք Սիսիան, Գորիս, Կապան, տեսեք թե ինչ է կատարվում:

    Ես լսեցի մի քահանայից, որ Լիսկան ասել էր ՛՛կսպանեմ, կորիր աչքիցս՛՛, այն բանի համար, որ ժողովրդի կողքին էր կանգնել: Դուք պատկերացնում է՞ք, թե ինչ անաստված կերպարի հետ գործ ունենք:

  5. Garegin says:

    Ամեն ինչ ավելի վատ է, քան մենք պատկերացնում էինք: Որն է այօրվա անդեմ և բարյազուրկ իշխանության հիմնական անելիքը, եթե ոչ իր տեսակին պահպանելն ու վերատադրելը: Ս.Խաչատրյանի պաշտոնանկությամբ ժողովուրդը կարծես թե իշխանություններից լավ բան չեր սպասում, սակայն հույս ուներ, որ կարող է ինչ որ բան, գոնե ինչ որ չափով փոխվել, սակայն հերթական անգամ հուսախաբ եղավ: Ասում են Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանն էլ Իջևանի իր ավտոգազոլցակայանն է վաճառում, հավանաբար նրա հետ գալու գործանթացը նույնպես սկսված է:
    Մեր իշխանությունների վարքագիծը վերլուծելով, երբեմն մտածում ես՝ ինչ պետք է աներ ժողովրդի հետ թշնամին, եթե, Աստված մի արասցե, գրավեր մեր երկիրը? Երևի թե այն, ինչ արվում է այօր:

  6. Մարդ says:

    Այստեղ է պատռվում դիմակը այժմյան իշխանության , եվ դա «ինտելեկտի» եվ «ազատասիրության» մեծ կոչերի եվ փաստացի հակասության անջրպետում.

    Ում է հետաքրքրում արտագաղթը, կարեվորը «հանքերն են».

  7. Հարգելի պրն Աբրահամյան. Ես կարդացի Արսենի մեջբերած կայքը,Ձեր հոդվածը:Իսկապես մի քիչ խրթին էր…յոթ փութ մեղր էր պետք ուտելու համար:Ինձ համար ամենացավալին Ձեր վերջին տողերն էին:Միայն կուզեի հիշեցնելու պես ասեմ,ասելու պես հիշեցնեմ,որ Հայաստանը միայն Ձերը(ձերը) չէ՝ եւ ուր էլ մենք(«ըստուց թռածներս») լինենք, մեզնից յուրաքանչյուրն անում է իր ձեռքից եկածը Հայրենիքի համար, փոխարենը,մենք ստացանք ձեզնից(ոչ անձամբ)ԼՔՈՂՆԵՐ պատվավոր կոչումը:Իմ տարիներին «լքել» բառը վատ,շատ վատ նշանակություն ուներ,այսօր, այն դարձել է լրագրողների սովորական «լեքսիկոն»,օրինակ՝ «Վարչապետը լքեց դահլիճը»,կամ թե,«Գեւորգ Ղազարյանը(ֆուտբոլիստ) լքում է խաղադաշտը»….եւ այլն,եւ այլն(ես հավաքել եմ այդպիսի տասնյակ օրինականեր,մի օր կհրատարակեմ եւ կմերկացնեմ մութ ու ցուրտ տարիների դժբախտ սերունդ լրագրողների ուղեղի օգտակար գործողության գործակիցը…): Վերադառնամ այսօրվա «հերոսին»,Լիսկային:Նրա նշանակումը արդյո՞ք միայն այս օրերի արդյունք էր:Իհարկե ոչ,ուստի նորից վերադառնամ Արսենի կայքին,ավելի ճիշտ՝ նրա եզրակացությանը,որ «Որովհետև ժամանակին չես կարողացել կանխել Լևոնի կողմից իշխանության զավթումը, Ռոբի՝ ժեկի տեղեկանքով «նախագահ» դառնալը, Սերժի «նախագահ» դառնալը…»:Միայն Արսենի անձնական «մեղադրանքին»(հղած անձամբ Ձեզ)կավելացնեմ,որ մենք՝ նույնպես,Ձեզ հետ միասին:Հարգանքներս:

  8. karine says:

    Հրեշների արտաշիրմման գործընթացը սկսվել է:Երևի հերթը կհասնի մեր խաղաղասեր,
    լուռումունջ հրեշին՝Արմեն Ղուլարյանին:Երևի ունեցվածքը նպատակով է վաճառում:Իր
    թիմն էլ կազմ ու պատրաստ իրեն է սպասում:

  9. Արսեն says:

    Ինչ ես պապանձվել, սիրելիս… (նկատի ունեմ, ոմն թերթի խմբագիր՝ Ա. Աբրահամյանին…)))..) ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՄ ՍՊԱՍՈՒՄ…
    Հիմա Սյունիքից ահագին մարդ է գնալու (ըստ ձեզ «թռնելու»), ինչ-որ մասը օդանավակայանում անպայման հայհոյելու է, Երկիրն էլ, Սերժին էլ, ՁԵՋ էլ…
    Նրանց ինչ եք ասելու? …Գնում եք, գնացեք, Աստված ձեզ պահապան, հայհոյելս որն է?…
    Համապատասխան հոդվածը՝ գրված ձեր կողմից http://www.aravot.am/2014/07/05/477395/
    ՆԵՐՈՂՈՒԹՅՈՆ ԽՆԴՐԵԼՈՒ ԵՔ, ԹԵ ՈՉ?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարրգելի Արսեն, ամեն վայրկյան չեն կարող բացել այդ էջը եւ մեկնաբանանությունին պահասախանել: Պիտ համբերեք մինչեւ գիրշեր:

      • Արսեն says:

        Համբերեցի։ ՀԱՐՑԸ ունի 2 պատասխան՝ “Այո” կամ “ոչ”, դրա համար էլ մինչև գիշեր պետք է սպասեմ?..))..

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Հարցելի Արսեն,հիշեցրեք,խնղրեմ՝ Ձեր ո՞ր մեղաղրանքին պիտի պատասխանեի։

          • Արսեն says:

            Պ. Աբրահամյան , Արսենը տանը չի գնացեք հանգիստ քնեք. Վաղը կպատասխանեք.

          • Արսեն says:

            Քոչարյանի ոգին զգացի ձեր պատասխանում, ում համար ինչը պոլիտբյուրո չէր՝ ուշադրության արժանի չէր..))).. Եթե դուք միայն մեղադրանքի էք պատասխանում, ապա ինձ կարող եք չպատասխանել… Ւսկ եթե մտածելու ցանկություն ունեք, փնտրեք, գտեք և պատասխանեք…

    • Սարգիս says:

      Արսեն, ես անկեղծ ասած տպավորություն ունեմ, որ Արամ Աբրահամյանը երեխա տարիքում ձեզնից ավելի լավ խաղալիք է ունեցել, կամ գուցե դուք առավոտից իրիկուն կռծել եք, իսկ ինքը հինգ է ստացել, չգիտեմ, բայց մի տեսակ չափից դուրս անձնավորված աբիժնիկություն ունեք Աբրահամյանից: Հաստատ մի բան կա՝ անձնական, ուղղակի ի՞նչ իմանամ՝ մինչեւ հաստատ չիմանամ:
      Իսկ այսօրվա կոնկրետ հոդվածի վերաբերյալ, ասեմ, որ եթե Արամ Աբրահամյանը եւ «Առավոտ» թերթը գոնե իրենցից եկած ամեն ինչ արել են Լիսկա կոչեցյալ սրիկայից Սյունիքն ազատելու համար՝ օգտագործելով իրենց միակ զենքը՝ գրիչը, ու չստացվելուց էլ ներողություն են խնդրում, նույնը նաեւ՝ Ռոբի, Սերժի, Լեւոնի դեպքում, ապա ձեզ նմանները միայն թռնելու մասին են մտածել, թռել են, ներողություն չեն խնդրել մնացողներից, եւ դեռ չգիտես ինչու ուրիշներից են ներողություն պահանջում: Եվ իհարկե՝ մնացողներին էլ անուն են կպցնում, վիրավորում են, ու էլի չգիտեմ ինչ: Եթե այդքան կաք,որ դուռը շրխկացնում ու հեռանում եք ձեր տնից, ու գնում ուրիշի տանը բնավորվում, ապա գոնե ինքնասիրություն ունեցեք՝ հետ մի նայեք ու այդ տանը մնացողներին մի վիրավորեք.. Ես երբեք չեմ մեղադրել գնացողներին՝ իրենց որոշումն է, բայց այս արսենատեսակների պատճառով, որոնք չգիտես ինչու իրենց ավելի բարձր են դասում Հայաստանում ապրողներից, եւ իրենց միակ արժանիքը համարում են երկրից գնալը, թե դա ինչ մի արժանիք է, չեմ հասկանում, արդեն սկսում եմ տանել չկարողանալ…
      Իսկ ձեր համբերությունը օվկիանոս է, պարոն Աբրահամյան, բայց անկեղծ ասած՝ դա էլ է արդեն ազդում ինձ վրա, ամեն հիմար ինքնահաստատվողի հայհոյանքները ձեր հասցեին հրապարակում եք, իբր տեսեք՝ ինչ հանդուրժող եմ, հետո՞՞՞՞՞

  10. Կարո Մելիքյան says:

    Ով տիրապետում է ուժին՝ նա հրաժարվում է ՄՏՔԻՑ,..լֆի-լիսկաները…«ամորձիններն» էն այս իշխանությունների,որոնց էտելու դեպքում կվերածվեն «եվնուխի»։ Սա ռեժիմի,նախապատրաստական աշխատանքների մի մասն է՝ խոստացած՝«սառը ցնցուղ»-ը,ի պատասխան՝ ընդդիմության «թեժ աշնան»։ Զորբաներին մեջտեղ բերելը՝դա նրանց թույլության ապացույցն է։ (Ժողովրդական ասածվացք կա՝ ինքը գող,սիրտը դող)։

  11. Արա says:

    Մի բան անեմ Մորս, էղբորս ու քրոջս բերեմ մոտս (և այսպես մտածում են մոտ 5 միլիոն աշխարհասփյուռ հայ)

    Այսպես ասած, դուք թքել եք անհեռատես պարոնայք: Նոր նշանակված մարզպետին հուշեք որ անվտանգությունը խստացնի: Մարդ ես էլի … սա Հայաստան է:

  12. Ruben says:

    Ամոթ, որ չես կարողացել կանխել այդ սկանդալային դեմքի նշանակումը:
    Ամոթ, որ քո գրչով, քո խոսքով ի վիճակի չեղար պաշտպանել սյունեցիներին նոր հարստահարումներից, ունեցվածքի զավթումից, դանակահարություններից, բռնաբարություններից, ծեծից:
    Ամոթ հազար ամոթ:

  13. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Միակ ելքը՝ ԱՍԱԼԱ-2՝ ներքին թշնամու դեմ: Միջազգային պայքարում սրա փորձը կա՝ անցնել ընդհատակ:

    Ես նաև ԿՈՉ եմ անում բոլոր հայրենասեր մարդկանց լքել «դաշնակցությունը»:

    • Գալուստ Ենոքյան says:

      Կարծում եմ մի ուրիշ արժանապատիվ ելք կլինի այս ծայրահեղ իրավիճակում համազգային խաղաղ ընդվզում հացադուլի, գործադուլի ձեվով, եվ Հայրենիքում եվ սփյուռքի գաղութներում Հայաստանի դեսպանատների եվ հյուպատոսարանների դիմաց: Ընդդիմադիր ուժերը մտավորականների գլխավորությամբ կարող են 24 ժամյա ընդվզում կազմակերպեն մի քանի օրվա տեվողությամբ Ազատության Հրապարակում …ուրիշ ելք կարծում եմ չի մնում: Եթե գոնե մի 50000 հայ, սեփական մարդկային արժանապատվությունից ելնելով, հավաքվի Ազատության հրապարակում եվ արտասահմաններում…կարծում եմ մի բանի կհասնենք, եթե ռչ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱ ՈՒ ԿԱ…

  14. gohar says:

    You have to Shame, Shame serj sakisyan, serjik= Shame

  15. ԿԱՌԱ says:

    Սյունիքի մարզպետի վերանշանակումը հասկացանք,իսկ Տավուշի տավուշբաշի ղուլին ինչի հետ չբերենք:Էդ մարդուկն էլ է խոնարհ ու հեզ ծառայել իշխանություններին և պատրաստ է թալանի մի մասը զիչել:Թե թողենք <>շնչահեղձ լինի քաղաքաշինության նախարարության սանհանգույցների դիմացի խղճուկ աշխատասենյակում,որի դուռը ստիպված բաց թողնելով արժանացել է նախարարության գեղեցիկ սեռի կողմից նոր մականունի(հրապարակման ենթակա չէ):

  16. Armine G says:

    Ախր իմ սիրելի հայ ժողովուրդ, մի անգամ գոնե բաց քո սիրուն հայի աչքերը ու տես թե իրականում ինչ է կատարվում: Լիսկային նշանակել է ոչ թե Հովիկը կամ Սերժիկը, այլ նրան նշանակել է Մոսկվան: Նրան է պետք վախեցած ու հլու ժողովուրդ, որ ապագայում ինչ թելադրեն այն էլ անի: Սյունիքի դիրքը ինչպես և Գյումրիի դիրքը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար: Վաղը մյուս օր մի ռեֆերենդում էլ Սյունիքում կանցկացնեն վախեցած ու լռեցյալ ժողովրդի մեջ ու Ղրիմի կամ առ նվազն Դոնբասի նման այն կհռչակեն ռուսապատկան տարածք:

  17. Հրանտ Պապիկյան says:

    Կարծում եմ սա այն բացառիկ դեպքերից մեկն է, երբ կարելի է դիմել ՛՛նարոդնիկների՛՛ կամ ՛՛նարոդնի վոլյա՛՛ կուսակցության կողմից կիրառվող ռադիկալ մեթոդներին: Լենինը ճիշտ էր, որ դրանք գլոբալ խնդրի լուծում չեն, բայց լոկալ խնդիրը լավ էլ կլուծեն…))))))

  18. Ruben says:

    Սյունիքի բնակչության 90% – ը արժանի է իր մարզպետին:
    Հանրապետության բնակչության 90% – ը արժանի է իր ղեկավարին:

  19. david says:

    Մի զարմացեք,
    Ոչինչ չկա զարմանալու,
    Հայ մաֆիայի գայլոց համար,
    Ժողովուրդն է միշտ էլ լալիս:
    Մի զայրացեք, ոչխարը շատ,
    Գայլը նրա գիրկն է գալիս:

  20. Арарат says:

    Աստվածաշնչի “Հռոմեացիներին” գրքում Տերը հորդորում է ենթարկվել ինշխանություններին, քանի որ Ինքը տեղյակ է, որ այդ մարդիկ են ղեկավար պաշտոններ զբաղեցնում և թույլ է տվել, որ դա տեղի ունենա: Հակառակ դեպքում, նրանք չէին կարող զբաղեցնել այդ պաշտոնները, մինչև Տերը թույլ չտար (վստահ եմ, հասկանում եք, որ Տերը Մոսկվան չէ, ոչ էլ Վաշինգտոնը :)) Լավ, բա ի՞նչ անել, եթե մարդը արժանի չէ առաջնորդելու ազգին կամ դրա մի մասին բայց այնուամենայնիվ զբաղեցնում է այդ դիրքը: Ի՞նչ անել: Կարծում եմ, միանգամից հասկացաք, որ պետք է դիմել Նրա միջնորդությանը, ով Իրեն անվանում է “թագավորների Թագավոր”, “տերերի Տեր” և “դատավորների Դատավար”: Պետք է փոխվել, արժանի դառնալ լավ առաջնորդի և խնդրել Տիրոջ ողորմությունը, որ լավ ղեկավար տա: Որպես հիմնավորում, ասեմ, որ Սյունիքում լավագայն ղեկավարը, լավագույն աշխատողը, լավագույն հարց լուծողը եղել է Լիսկան: Որովհետև այնտեղ, ինչպես նաև Երևանում, մարդիկ հիմնականում անազնիվ են և գողացող, մեկը մի քիչ քիչ, մյուսը մի քիչ շատ: Մի քիչ որ երես տվեցիր, կամ գործը չես ստանա, կամ որակ: Լիսկան, նախ իրենց ստորացնում է, մոր քֆուր տալիս, ապա գցում ոտքերի տակ: Հետո վախից սկսում ժամացույցի նման աշխատել: Իսկ հենց որ իրենց մարդու տեղ են դնում, միանգամից սկսում են այլասերվել: Այդպես էր խորհրդային ժամանակ, երբ բնակչության մեծ մասը ստախոս էր և գող: Ստացանք համապատասխան ղեկավարներ: Հիմա դեռ չենք մաքրվել: Երբ կփոխվենք, կստանանք մեզ արժանիին:

  21. Դիանա says:

    Սուրիկ Խաչատրյանին և Արմեն Ղուլարյանին վաղուց ճանաչում և սիրում եմ:Անբաժան և հին ընկերներ են ու ՀՀ-ի ամենալավագույն մարզպետները:Առաջինին հաջողություններ եմ ցանկանում,Ղուլարյանին բարի հետ վերադարձ:Ինչ վերաբերվում է սեփականությունների վաճառքին,ապա Ղուլարյանը Երևանում տուն է նորից գնում և ոչ մեկի գործը չէ թե ում համար:

    • Հրանտ Պապիկյան says:

      Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, զի լավագույն մարզպետդ է սա….

      Իսկ ”ամենալավագույն” բառ հայոց լեզվում գոյություն չունի, Դիանա: կարելի է ասել՝ ամենալավ կամ լավագույն))))

  22. Զավեն says:

    Ինձ հոդվածում դուր չի գալիս այն,որ հեղինակը լռիվ հուսաթափ է անում բնակչությանը,”հարգելի սյունեցիներ ցավակցում եմ ձեզ,դուք քաշվել եք,էլ ոչինչ չեք կարող անել,պետք է խելոք հնազանդ դիմանաք այս վիճակին:”Կներեք բայց ով ասաց,որ հպարտ սյունեցին պիտի հանդուրժի? ես ինքս սյունեցի եմ ու գիտեմ,որ սյունեցիները շատ թասիբով են,պարզապես Երևանից շատ են կտրված,ու երևի մտածում են,որ երևանցիներին սերժը դուր ա գալիս ու չեն ուզում իրենց մարզի խնդրի պատճառով Սերժին,այսինքն իրենց սիրելի մայրաքաղաքին, դեմ դուրս գալ,իրանք այդքան էլ լավ չեն պատկերացնում,որ Երևանը նույնպես դեմ է Սերժին:

  23. Լավատես says:

    Հետաքրքիր է, եթե մենք սփյուռքով ու երկրի ներսի ժողովրդով փող հավաքենք, կկարողանա՞նք հավաքել ավելին, քան ունեն ամեն տեսակ հակաժողովրդական ուժերը միասին վերցված։

  24. Ֆեոդոր says:

    Էլ ի՞նչ ասես Ռամիլ Սաֆարովին հերոսացրած թուրքերի մասին: Մեր թուրքերն ինչո՞վ են պակաս: Կրակն ենք ընկել, հայե՛ր:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930