–Իսկ անձամբ Սուրիկ Խաչատրյանին ճանաչո՞ւմ եք, մտերի՞մ եք:
-Ճանաչում եմ, հարգում եմ, այո, մտերիմ եմ:
–Իսկ մի՞թե նրա արած վատ արարքները չգիտեք:
-Չի կարող պատահի այդպիսի արարքներ արած չլինի: Ո՞նց կարա արած չլինի: Այսօր մեծ Նարեկացին ասում է՝ բազմամեղիս. եթե Նարեկացին է իրեն մեղավոր համարում, Սուրեն Խաչատրյանը ո՞նց կարող է մեղք չունենա, կամ դուք, կամ ես, կամ որևէ մեկը. ով ասում է՝ ես մեղք չունեմ, նա սատանա է:
Կարդացեք նաև
–Սա հույս ներշնչո՞ւմ է, որ Դուք էլ կվերադառնաք նախկին պաշտոնին:
-Ես չգիտեմ, բայց եթե նշանակեն, շատ ճիշտ կանեն, կշահեն ժողովուրդը և պետությունը:
–Ուզում եք ասել՝ ինչ Դուք քաղաքապետ չեք, քաղաքը շա՞տվատվիճակում է:
-Հարցրեք ժողովրդին: Ժողովուրդը կասի, ես չեմ ուզում այդքան ցածրանալ, հարցրեք ժողովրդին, ժողովուրդը կասի՝ ինչպես է իր վիճակը՝ դրակա՞ն, թե՞ բացասական են գնահատում ներկայիս աշխատանքը, տեսնո՞ւմ են, որ իրենց հոգ տանող կա, տեր լինող, սատարող կա, բանտ է ստեղծվա՞ծ, թե՞ քաղմաս, թե՞ այլ մի բան: Հարցրեք ժողովրդին, նրանք ձեզ կասեն:
Վարդան Ղուկասյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: