Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միշտ վստահեցնում է, որ ոստիկանները քաղաքացիների բարեկամներն են. նկարի ոստիկաններն իրենց ղեկավարի խոսքը «գետնովը չտվեցին»: Մաշտոցի պողոտայում երթուղային տաքսին խափանվել էր, իսկ վարորդին օգնության էին հասել ոչ թե, ինչպես սովորաբար լինում է, նրա գործընկերները, այլ ոստիկանները: Օրենքի պահապանները վարորդի հետ փորձում էին կարգի բերել մեքենան:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
25.09.2014