Լրահոս
Օրվա լրահոսը

Կկողմնորոշվի,՞ արդյոք, Հայաստանը

Սեպտեմբեր 26,2014 14:30

Մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրոպական ասոցիացիա

Քաղաքական այս թեման վերջին շրջանում ամենատարածվածն է, ամենաքննարկվողը, գուցեեւ` ամենակարեւորը: Այս խնդրի վերաբերյալ յուրաքանչյուրն ունի իր կարծիքն ու մոտեցումը` ելնելով իր աշխարհայացքից, իր ընկալունակության սահմաններից: Այսպիսով, որտե՞ղ է կանգնած Հայաստանը եւ ո՞ւր է ուղղել քաղաքական հայացքները: Մինչ պարզ կդառնա այս հարցի պատասխանը, կարելի է իրատեսորեն վերլուծել աշխարհաքաղաքական իրավիճակը` ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան հակամարտությունը: Ու հենց այստեղ է պարզ դառնում, որ Հայաստան-Ռուսաստան դարավոր բարեկամությանը կապված ենք նաեւ աշխարհագրական դիրքով, տնտեսական զարգացման ծրագրերով, ժողովրդի ուղղվածությամբ եւ ապագայի բարի հույսերով: Ճիշտ կողմնորոշմամբ կշրջանցենք նաեւ դարասկզբյան պատմությունը` խաղաքարտ չդառնալով գերտերությունների ձեռքին:

Այսպիսով, Մաքսային միությանն անդամակցելով՝ Հայաստանն ստանում է ռազմական-քաղաքական երաշխիք եւ տնտեսական մի շարք առավելություններ, ինչպիսին, օրինակ, կարող է լինել 2015 թվականի նավթամթերքի ներմուծումը Հայաստան: Նավթի ներմուծման չվճարվող մաքսային տուրքն արդեն իսկ համալրում է ՀՀ բյուջեին: Եվս մեկ փաստ. Ռուսաստանից ներմուծվող գազն ամենաէժանն է եվրոպական շուկայում (այլ է, թե ինչ գնով է գազը հասնում հայ սպառողին): Մաքսային միության կազմում Հայաստանն ազատվում է նաեւ ներկրման տուրքի վճարից, մասնավորապես` ռուսական գազի դիմաց տարեկան 140 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ռուսաստանն այն միակ պետությունն է, որը կարող է Հայաստանին մատակարարել էներգիա: (Հայաստանի աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս էներգակիր լինել այլ երկրներից): Հայ-ռուսական ապրանքաշրջանառությունն այսօր 20 տոկոս է, մինչդեռ Մաքսային միության դեպքում կարող է դառնալ եռապատիկ` հասնելով 60-ի՝ երկու երկրների միջեւ ամրապնդելով նաեւ առեւտրատնտեսական համագործակցություն:

Հայտնի է, որ մեծ է հայկական սփյուռքը, եւ ամբողջ աշխարհում են սփռված հայերը, այդուհանդերձ` ուշագրավ է այն փաստը, որ Հայաստանում բանկային տրանսֆերների 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից: Այս կարեւոր տեղեկությունը նույնքան կարեւոր երկու փաստ է արձանագրում. առաջին, որ ռուսաստանաբնակ հայերի մեծ մասը ոչ թե արտագաղթածներն են, այլ ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնածները: Երկրորդ. ռուսական կառավարությունը ստեղծել է մի շարք արտոնյալ պայմաններ ՀՀ քաղաքացիների համար` գրանցման դյուրացումից մինչեւ աշխատանքային իրավունքի ձեռքբերում:

Այսպիսով՝ վերջին երկու-երեք տարիների ընթացքում ռուսական կառավարության կողմից մշակված մի շարք աշխատանքային ծրագրերի շրջանակներում 45 000 հայ աշխատանք է գտել Ռուսաստանում: Կենտրոնական Ռուսաստանում պետության միջոցներով բացվել է 11 հայկական դպրոց: Տարեկան 500 000 մարդ մեկնում-ժամանում է Ռուսաստանից: Մաքսային միության անդամակցության հետ կապված՝ ուշագրավ մի հետազոտություն էլ ներկայացրել է «Զարգացման եվրասիական բանկի» կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը` հրապարակելով, որ հայաստանցիների շուրջ 67 տոկոսը սատարում եւ միայն 5 տոկոսն է կտրուկ դեմ արտահայտվում Մաքսային միությանը: «Սա աջակցության շատ բարձր եւ հարմար ցուցանիշ է` լուրջ քաղաքական որոշումների ընդունման համար: Նախնական հաշվարկները վկայում են, որ երկամյա հեռանկարում Մաքսային միության անդամակցության պարագայում Հայաստանի ՀՆԱ-ն կարող է ավելանալ ավելի քան չորս տոկոսով»:

ՌԱՅԻՍԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Պատրաստ ենք այլ դիտարկումներ էլ ներկայացնել:

«Առավոտ» օրաթերթ
25.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930