Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկ Գրիգորյան. «Եթե 1988-ին Ղարաբաղում հանրաքվե կազմակերպվեր, կգտնվեին հայեր, որոնք դեմ կքվեարկեին»

Սեպտեմբեր 25,2014 23:08

Մարկ Գրիգորյանը հետաքրքիր է համարում այն հանգամանքը, որ շոտլանդական կոնֆլիկտին վերաբերող բանավեճերի ընթացքում չի բարցրացվել տարածքային հարց:

«Մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ ե՛ւ կողմ քվեարկողները, ե՛ւ դեմ քվեարկողները շոտլանդացիներ էին, այսինքն՝ ազգային պատկանելության խնդիրն այստեղ չկար»,- այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Կովկասի ինստիտուտում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում նկատեց լրագրող Մարկ Գրիգորյանը: Կլոր սեղանի թեման էր «Հանրաքվեն Շոտլանդիայում. Տրամադրությունները եւ հետեւանքները»:

Մարկ Գրիգորյանը նշեց, որ հետաքրքիր է այն փաստը, տարածքային խնդիրը բացակայում է շոտլանդական կոնֆլիկտում. «Այդ ամբողջ քննարկումների ժամանակ բացակայում էր Մեծ Բրիտանիայի տարածքային խնդիրը, տարածքային ամբողջության գաղափարը ուղղակի որպես այդպիսին չկար բանավեճերի ընթացքում: Ինձ թվում է՝ սա շատ հետաքրքիր արդյունք է եւ դաս է Շոտլանդիայի հանրաքվեի հետ կապված զարգացումներից»:

Նա կարծում է, որ եթե նման մի հանրաքվե անցկացվեր Լեռնային Ղարաբաղում 1988 թվականին, ապա կգտնվեին հայեր, որոնք դեմ կքվեարկեին անկախությանը. «Հիմա սրա մասին ուղղակի խոսելն անիմաստ է, որովհետեւ ժամանակն անցել է, բայց համենայն դեպս, ես գիտեմ, որ Ղարաբաղում բավականին երկար ժամանակ կային մարդիկ, որոնք ասում էին՝ «մեզ հանգիստ թողե՛ք, ինչպես ապրում էինք, այդպես էլ շարունակենք ապրել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930