Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Եթե շոտլանդիացիները կողմ քվեարկեին անկախությանը, ապա Շոտլանդիան կշարունակեր մնալ Եվրամիության կազմում»

Սեպտեմբեր 25,2014 22:49

Ալեքսանդր Իսկանդարյանը համարում է՝ Ադրբեջանը շատ նման է 18-րդ դարի Անգլիային:

«Հայերի համար այն, ինչ որ կատարվել է Շոտլանդիայում՝ ո՛չ լավ է, ո՛չ վատ»,- այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Կովկասի ինստիտուտում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Կլոր սեղանի թեման էր «Հանրաքվեն Շոտլանդիայում. Տրամադրությունները եւ հետեւանքները»:

Նա նշեց, որ ժամանակակից Ադրբեջանը շատ նման է 18-րդ դարի Անգլիային: Նրա խոսքերով՝ այս երկու դեպքերում էլ երկրներն են իրարից տարբերվում, ոչ թե կոնֆլիկտները. «Ես չգիտեմ, թե Ադրբեջանում բնակվող հայերի կարծիքն ի՞նչ կլիներ, եթե իրավիճակն այլ լիներ: Այն, ինչ կատարվել է Շոտլանդիայում, այնքան էլ չի կարելի մեր հետ համեմատել»:

Պարոն Իսկանդարյանը համարում է, որ եթե Շոտլանդիայի բնակիչները հանրաքվեի ընթացքում կողմ քվեարկեին անկախությանը, ապա Շոտլանդիան որպես դրամ կպահպաներ ֆունտ ստերլինգը եւ կշարունակեր մնալ Եվրամիության կազմում. «Շոտլանդիայի անկախության հիմքում ինքնությունը այնպես արտահայտված չէ, ինչպես մեզ մոտ: Բայց մեզ մոտ, իրենց եզրերով, 18-րդ դարն է, ոչ թե 21-ը: Այն, ինչ մենք անցնում ենք հիմա, իրենք անցել են 18-րդ դարում: Այսինքն՝ այստեղ տարբեր ժամանակաշրջաններ են, եւ ասել, թե այս կոնֆլիկտի հիմքում դրված է ոչ թե ինքնությունը, այլ մեկ ուրիշ բան, կարծում եմ՝ չի կարելի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930