Սերբ բասկետբոլիստ Դարկո Միլիչիչը, որը ժամանակին «Դետրոյդի» կազմում նվաճել է NBA-ի չեմպիոնի տիտղոսը, ավարտում է բասկետբոլիստի կարիերան, որպեսզի զբաղվի պրոֆեսիոնալ քիկբոքսինգով: Նա այս ուրբաթ օրը պայմանագիր է ստորագրելու Քիկբոքսինգի համաշխարհային ասոցիացիա կազմակերպության (WAKO) հետ, որից հետո կհայտարարվի պրոֆեսիոնալ ռինգում նրա առաջին մրցակցի անունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի