Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս որոշմամբ իշխանությունները թքեցին հանրության վրա». Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման շուրջ. «Մեդիալաբ»

Սեպտեմբեր 25,2014 22:18

Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում քրեաօիլգարխիկ ռեւանշի հերթական փուլն է, որը սկսվեց Հայաստանում անցյալ տարի սեպտեմբերի 3-ին` Մաքսային միություն մտնելու հայտարարությամբ, հետո մարմնավորվեց Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակամամբ: Այս կարծիքին է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա նշում է, որ Խաչատրյանի վերանշանակմամբ մենք տեսնում ենք «հին ընկերների վերադարձը»:

«Սա մարտահրավեր է,  ապտակ հասարակությանը, սա մարտահրավեր է հայաստանի զինված ուժերի հաշվի առնելով Բուդաղյանների հետ ունեցածը» ,-«Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Տեցեկացնենք, որ ի զարմանս շատերի, այսօր Հայաստանի կառավարության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանըվերանշանակվել է Սյունիքի մարզպետ: Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է վերջին պահին: Նիստին ներկա է եղել նաեւ Սուրիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, անցյալ տարի, հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ապա հրաձգության հետեւանքով սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղայրը` ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկի գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վնասվածքներով, անգիտակից վիճակում տեղափոխվեց հիվանդանոց:

Թեեւ մինչ արյունալի դեպքերը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և նրա եղբայրների կողմից հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ մամուլում բազմիցս եղել են, այնուամենայնիվ ո´չ նա,  ո´չ էլ նրա հարազատները չեն պատժվել: Ավելին, Սերժ Սարգսյանը Սուրեն Խաչատրյանին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով էր պարգևատրել:

Այս դեպքում եւս, թեեւ Սուրիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, այնուամենայնիվ, գործի քննության ընթացքում նախաքննական մարմինը գործով մեղադրյալներ նրա որդուն` Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահի`  Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց:

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար  Արթուր Սաքունցն ասում է, որ վերանշանակումը չպետք է զարմացներ մարդկանց, քանի որ ռեժիմից այլ բան հնարավոր չէր ակնկալել:

«Նման լկտի որոշմամբ, իշխանությունը ոչ միայն հաշվի չի առել հանրության կարծիքը, այլեւ թքել է հանրության վրա: Սա ոչ թե Սուրիկ խաչատրյանի մակարդակի հարց է, այլեւ մի հարց է, որը վարկաբեկում է Հայաստանի հանրապետության վարկանիշը դրսում, սակայն մի քայլ է, որն ամբողջովին տեղավորվում է ԵՏՄ տրամաբանության մեջ,-«Մեդիալաբին» ասում է Սաքունցը:- Հանցագործին բարձր պաշտոնի վերանշանակելով` իշխանություններն արեցին մի քայլ դեպի Եվրասիական տնտեսական միություն, որտեղ քաղաքացու հանդեպ ոչ մի պարտավորություն հաշվի չի առնվում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930