Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի` գրողի ծոցն ուղարկող ելույթի  ու Սուրեն Խաչատրյանի  վերանշանակման մասին 

Սեպտեմբեր 25,2014 20:58

Aravot.am-ի հետ զրույցում  «Ժառանգության» Գյումրու գրասենյակի պատասխանատու  Վահագն Հովհաննիսյանը, գնահատելով Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ելույթն, ասաց. «Լավ ելույթ է, էլ լավը չլինե՞ր, ամբողջ հանրապետությունով  նստել, մի ելույթ  էին գրել: Առհասարակ Սերժ Սարգսյանը միշտ էլ լավ է ելույթներ ունենում,  միշտ լավ կենացներ  ու հայրենասիրական ճառեր է ասում, բայց իրականում…  Թող էդ ասած լավ կենացների պես մի քիչ  էլ լավ  կառավարի…Լիսկա~ է նշանակում… Որպես սյունեցիների հետ շփված անձ` կարող եմ ասել, որ այստեղ իրենց մեղավորությունն ունեն նաև սյունեցիները: Նրանք շատ պասիվ են, բողոքող մասսան քիչ է, նստում են տանը ու սպասում, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան պիտի անի իրենց համար: Հազար քաղաքական կուսակցություններ լինեն, նրանք ի՞նչ կարող են անել առանց ժողովրդի ցանկության:  Երբ քարոզարշավների ժամանակ Սյունիք էինք գնում, ես զգում էի, որ բացի ղափանցիներից, մյուսները մի տեսակ կաշկանդված, ահաբեկված ու վախեցած են: Ժողովուրդը պատմում էր, որ իրենց մոտ տեռորի, վախի մթնոլորտ է: Դուք գիտեք, որ օրինակ` Գյումրիում այդպես չէ… Այս նշանակմամբ իշխանությունները բացահայտ արհամարհեցին ողջ հայ  ժողովրդին և առաջին հերթին սյունեցիներին:

Ես կարծում եմ, որ Լիսկայի պես վարաբեկված մարդուն  վերանշանակելու պատճառն այն է, որ կադրեր չունեն, ավելի ճիշտ` հավատարիմ կադրեր: Իրենց կարծիքով էդ տիպի մարդիկ հավատարիմ են իրենց: Բայց եթե հարցին մոտենանք  այն տեսանկյունից, որ սա իշխանություն չէ, այլ կլան է, ուրեմն չպիտի զարմանանք այս նշանակումից: Վերջիններս  ոչ թե քաղաքագիտական նորմերով են առաջնորդվում, այլ կլանական մոտեցում են ցուցաբերում: Այսինքն,  այդ պատասխանատու պաշտոնը անպայման պետք է զբաղեցնի իրենց մաֆիայի անդամը: Բայց մոռանում են, որ ժողովուրդի համբերությունն էլ անսահամանափակ չէ, իրադրությունը լարելով ու  հանցագործներին պաշտոնի նշանակելով` ժողովրդին մղում են ծայրահեղ քայլերի: Ի վերջո, ամեն պատմությունն իր ավարտն ունի, ու չարը միշտ  պատժվում է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930