Սեպտեմբերի 24-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունը մայրաքաղաք Պրահայի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուրադ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան, Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկը, սենատորներ, պատգամավորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի գործիչներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների, Չեխիայի գործարար աշխարհի, Չեխիայի հայ համայնքների ներկայացուցիչներ և հյուրեր Հայաստանից։
Ելույթներով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան: Դեսպանը հյուրերին ներկայացրեց ՀՀ անցած 23-ամյա ուղին, անցյալի և ժամանակակից մարտահրավերները, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Հայող Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Հայաստանի և Եվրոպական միության համագործակցությանը: Դեսպանն իր ելույթում անդրադարձավ հայ-չեխական հարաբերությունների աննախադեպ վերելքին, խոսեց դրանց հեռանկարների, ինչպես նաև` Չեխիայի հայ համայնքի մասին:
Տիկին Հորսկան նույնպես անդրադարձ կատարեց վերջին երեք տարիների ընթացքում չեխ-հայկական գործակցության զարգացմանը զանազան բնագավառներին` ընդգծելով երկու երկրների ընդհանրությունները, հաջողություններն ու մարտահրավերները: Նա հպարտությամբ նշեց, որ Չեխիան պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին։
Կարդացեք նաև
ՀՀ արտաքին գործոց նախարարություն