Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Մարկ Գրիգորյան. «Մեր քաղաքական մտածողությունը այսպիսինն է՝ պահն օրհասական է. Այսօր կամ երբեք»

Սեպտեմբեր 25,2014 20:32

Ըստ Մարկ Գրիգորյանի՝ հայկական եւ շոտլանդական քաղաքական մտածողությունները տարբերվում են:

«Շոտլանդական  այդ հանրաքվեն եւ իրադարձությունները, որոնք վերացան հանրաքվեից հետո, ծավալվում են ժամանակի ընթացքում»,- այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Կովկասի ինստիտուտում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում հայտարարեց լրագրող Մարկ Գրիգորյանը: Կլոր սեղանի թեման էր «Հանրաքվեն Շոտլանդիայում. Տրամադրությունները եւ հետեւանքները»:

Նա ներկաներին հիշեցրեց, որ 1999 թվականին Շոտլանդիան ստացել է պառլամենտ, սակայն անկախության համար հանրաքվեն տեղի ունեցավ 15 տարի հետո. «Այդ 15 տարիների ընթացքում Շոտլանդիան անցնում էր մի որոշակի ճանապարհ պառլամենտը ստանալու եւ անկախության հանրաքվեի միջեւ: Ընդ որում մենք չենք էլ կարող ասել, որ այդ գործընթացը սկսեց պառլամենտ ստանալիս: Գործընթացը սկսվեց ավելի շուտ՝ 90-ականների սկզբից»:

Պարոն  Գրիգորյանն կարծում է, որ այդ գործընթացի ընթացքում ՄԵծ Բրիտանիայի քաղաքական միտքը  զարգանում էր այնպես, որ մարդիկ մտածում էին տասնամյակից ավել ժամանակաշրջան առաջ, այսինքն՝ նրանք մտածում էին, որ այդ  ժամանակ կստանան պառլամենտ, դրանով կամրապնդեն իրենց ինքնիշխանությունը, ապա կկարողանա անել հաջորդ քայլը. «Դա շատ տարբերվում է մեր քաղաքական մտածողությունից, որովհետեւ մեր քաղաքական մտածողությունը այսպիսինն է՝ պահն օրհասական է. Այսօր կամ երբեք: Կա՛մ մենք հոկտեմբերի 10-ին անում ենք այն, ինչ որ անում ենք, կա՛մ հոկտեմբերի 11 չի լինելու: Սա շատ կարեւոր տարբերություն է, որովհետեւ մի կողմից մենք մտածում ենք տարբերությունների կաղապարներով, մյուս կողմից մենք մտածում ենք հոկտեմբերի 10-ը հասավ՝ վերջ, սեպտեմբերի 30-ը հասավ, 12 կետերը չկատարվեցին, ուրեմն՝ հոկտեմբերի 11 չի գա ընդհանրապես հայկական քաղաքականության մեջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930