Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում սկսվել է մի նոր շարժում». Արամ Մանուկյան

Սեպտեմբեր 25,2014 20:26

«1988-ի շարժումը սկսվեց այստեղից՝ Աբովյանից, երբ աբովյանցիները երթով մինչեւ Երեւան եկան, դա բում էր, պատմական էր: Հիշեք այսօրը: Նոր շարժման սկիզբը սկսում ենք Աբովյանից: Մեր պատիվն է, լուրջ պատասխանատվություն կա մեզ վրա քանակով , դուխով ու ոգով այս պայքարը սկսելու»,- այսօր Աբովյան քաղաքում ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, միացել են  երեք քաղաքական ուժեր, որոնք ունեն տարբեր մոտեցումներ, բայց համամիտ են Հայաստանը փրկելու հարցի շուրջ. «Սկսվել է Հայաստանում մի նոր շարժում, երբեք նմանատիպը չի եղել: Սա նոր շարժում չէ, նոր որակ է: Որեւէ երկրի կողմից չի ուղղորդվում, հավաքվել ենք Հայաստանի ճակատագրով մտահոգվածներս»:

Պարոն Մանուկյանի խոսքով, չպետք է դանդաղել այս գործընթացում, որովհետեւ դանդաղելը ձեռնտու է իշխանություններին ու արյունաքամ է անելու Հայաստանը. «Երկրի վիճակը շատ լուրջ է: Հայաստանը կորցնում է մարդկային ռեսուրսը, Հայաստանը սպառվում է: Չկա որեւէ հայ, որը չզգա փոփոխության անհրաժեշտությունը ու չդժգոհի»:

Նրա խոսքով, իշխանություններին հաջողվել է քաղաքացիների մի շերտ ձեւավորել, որոնք միայն հեռուստացույցով են համաձայնում երկրում փոփոխությունների անհրաժեշտության հետ, ասում են՝ շառից փորձանքից հեռու, բա որ մասնակցենք հավաքներին հացս, երեխես. «Մյուս մասն ավելի վախկոտ են, լքում են Հայաստանը: Բա որ թողնենք բոլորս գնանք, ո՞ւմ ենք թողնում էս երկիրը՝ բորենիների՞ն, ավազակների՞ն: Բա հետո՞»:

Վերջում էլ կոչ արեց հավատալ իրենց.«Հավատացեք, մենք կուժեղանանք դրանից: Սա ճակատագրական, պատմական պահ է. կամ այս իշխանությունները իր մի քանի հոգով, իր բիզնեսով գող ու անկուշտ ախորժակով սպառում է երկիրը կամ մեր արժանապատվությունը հաղթում է: Կա կլանի ու արժանապատվության խնդիր, հաղթելու է հայի հավաքական կամքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930