Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ղաչաղ դառնամ,  որ էդ «Լիսկայի» հերն անիծեմ»

Սեպտեմբեր 25,2014 19:07

Անահիտ Բախշյանը Սուրեն Խաչատրյանի վերանշանակման մասին:

«Երբ ես կարդացի այդ լուրն, անմիջապես մեր դասականի խոսքը միտս եկավ` «Մի ղաչաղ էլ ես եմ դառնալու»: Այո, մի ղաչաղ էլ ես եմ դառնալու, էդ հանցագործների դեմ մնացել է ղաչաղությունը, որիշ ճանապարհ չեն թողնում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը`Սուրեն Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնին վերանշանակելու   մասին:

Տիկին Բախշյանի խոսքերով` «Ամենաբացասական որակումներն եմ տալիս կառավարության այսօրվա նիստին կայացրած որոշմանը. սա ամրագրում  է, լույսի մեջ ցույց է տալիս, թե ինչ հանցագործ իշխանություն ունենք, բառի ամենաիսկական իմաստով: Երբ բազմաթիվ հանցագործություններ արած մարդուն նշանակում են մարզպետ, այն դեպքում, երբ նա ինքն էր հրաժարական տվել, ու նորից նշանակել մարզպետ, դա փաստում է իրենց վերից`վար հանցագործ լինելու փաստը: Միայն հանցագործ մարդիկ կարող են հանդուրժել իրենց ներսում այդպիսի բազմակի հանցագործին: Սրանից հետո ի‘նչ են խոսում, որտե‘ղ են խոսում, ՄԱԿ-ում են խոսում, Եվրախորհրդում են խոսում, թե չգիտեմ որտեղ են խոսում, դրանք բոլորը դառնում են ոչինչ: Ոչ մեկի ոչ մի խոսքին չեմ հավատում, չեմ վստահում այս իշխանություններին սկզբից մինչեւ վերջ: Իրենց տեսակը Սուրեն Խաչատրյանն է»:

Անահիտ Բախշյանն ասաց, որ այս նշանակումով, հաստատ, արտագաղթի նոր ալիք կլինի, մարդիկ հիասթափված կլքեն Հայաստանը: Բացի այս, ըստ Բախշյանի, սկսվելու է վրեժխնդրության ալիք. «Լիսկայի» «վենդետան» է սկսվելու իր ընդդիմադիրների նկատմամբ, օրինակ` Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանի  եւ այլոց, Բայց Աստված մի արասցե, այդ մարդկանցից մեկի մազը ծռվեց, մնալու է Սերժ Սարգսյանի խղճի վրա»:

Ինչ վերաբերում է այս նշանակման դեմ բողոքի ալիքին,  տիկին Բախշյանն ասաց. «Հասարակությունն այս իշխանությունների հետ այլեւս ոչ մի հույս չի կապում, երբ տեսնում է, որ բողոքի որեւէ տեսակ չի ազդում սրանց վրա: Մենակ Շանթն, էն էլ խեղճ Շանթն ի՞նչ արեց, վեր  կացավ կոպալով ու ղաչաղ դարձավ, ու ինքը հերիք չէր, 15 տարեկան տղային էլ են դատում էն անամոթները»:

Տիկին Բախշյանն ասաց, որ թեեւ հայ ժողովրդի համբերությունը մեծ է, անհատակ, բայց վա’յ, եթե այդ բաժակը լցվի. «Չնայած, լցվել է, թափվել է արդեն, բայց չգիտեմ մեր ֆենոմենը որն է, էլի եմ ասում` ուզում եմ ղաչաղ դառնամ, որ էդ «Լիսկայի» հերն անիծեմ: Բայց ասում եմ` ես ղաչաղ դարձող չեմ, որովհետեւ ես կոպալ բռնել էլ չգիտեմ, բայց այդ ցանկությունն իրենք են արթնացնում, այդ ընդվզումը բոլորս միասին պիտի անենք: Տեսեք, այսօր լրագրողները բոյկոտեցին  արդարադատության նախարարի ասուլիսը: Հիմա էդ նախարարը, բա վարչապե‘տը, վարչապե‘տն ի՞նչ խղճով պիտի քնի այսօր: Չեմ կարծում հանգիստ խղճով քնի, որովհետեւ ինքը գիտի ինչ արեց, գիտի որ այդ իր քայլով այս հասարակության մեջ ընդվզում առաջացրեց: Սա այն ժողովուրդն է, որ Սովետական կարգերի դեմ դուրս եկան, դրանք ո՞վ են որ: Գալու են ավլեն, սրբեն բոլորին, բոլորից պատասխան են պահանջելու, պատասխան են տալու բոլորը: Էդ «Լիսկայի»  նշանակումով խայտառակվեց մինչեւ վերջ էս չընտրված իշխանությունը, Հանրապետական կուսակցությունն իրեն մինչեւ վերջ խայտառակեց: Ափսո‘ս իմ Յուրայի ջանքերը, որ կյանքը տվեց էդ սրիկաներին, բայց հավատում եմ, որ մեր նոր սերունդի համար է արել: Այս իշխանությունը նոր սերնդի մոտ էլ է փչացնում, խեղդում այն լավը, պայծառը, հավատարիմը, բայց չի’ հաջողվելու, չի’ հաջողվելու, Սերժ Սարգսյանն իր նշանակումով  պատասխան է տալու, Աստծու առաջ է պատասխան տալու,  ո՞նց, ինձանից լավ գիտի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ամենամե՛ծ սխալն էլ հենց դա է,որ՝ «հայ ժողովրդի համբերությունը մեծ է»:

    Համաձայն եմ. միակ ելքը ղաչաղությունն է. պիտի զինվել, անցնել սարերը և ներքին թշնամուն …

  2. Лусине says:

    Ղաչաղ, Աշոտյանիդ հարցերը լուծի , որ դպրոցների դասատուներին քշել է Լիսկային դիմավորելու:

  3. david says:

    Հայոց համբերությունը և պարսկական կլանի հրեշի վերականգնվող կտրված գլուխը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930