Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոլանդ Շառոյանը՝ նախագահի ՄԱԿ-ի ելույթի մասին. «Ես էլ գրողի ծոցը կուղարկեի»

Սեպտեմբեր 25,2014 18:59

 Արեւմտահայ արմատներով մտավորականի կարծիքով, դա նույնիսկ մի քիչ ուշացած էր:

Aravot.am-ը ՀՀ  մշակույթի նախկին նախարար, գրող Ռոլանդ Շառոյանից հետաքրքրվեց, թե որպես մտավորական ինչպե՞ս է գնահատում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Պարոն Շառոյանը նշեց, որ տեսանյութը չի տեսել, տե՛քստն  է կարդացել, ու  տպավորությունը դրական է. «Կարծում եմ, որ այն խնդիրը, որ նախագահը դրեց ՄԱԿ-ում՝ նկատի ունենալով, թե աշխարհաքաղաքական այս զարգացումների համատեսքտում, ինչեր է  կատարվում աշխարհում, ճի՛շտ մտածողություն էր, եւ հենց այդ տիպի ելույթ էր անհրաժեշտ»:

Ցյուրիխյան արձանագրությունները գրողի ծոցը ուղարկելուն էլ անդրադարձ եղավ: Ռոլանդ Շառոյանի ձեւակերպմամբ, որպես արեւմտահայ՝ իր սրտով էր այդ արտահայտությունը, որը փոքր-ինչ ուշացած էր: «Ես էլ կուղարկեի գրողի ծոցը, ու ավելի շուտ, չնայած ինձ ոչ թե  քաղաքական, այլ ազգային գործիչ եմ համարում, մարդ, որի համար կարեւոր է երկիրը»,-հավելեց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930