Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցի ժամանակ թռուցիկ բաժանելը՝ սադրանքի փո՞րձ  

Սեպտեմբեր 25,2014 18:54

23Այսօր վաղ առավոտից ՀՀ կառավարության շենքի դիմաց Երևանի խոշոր տոնավաճառների աշխատակիցները գործադուլ էին հայտարարել: Նրանց էին միացել նաև զոհված զինծառայողների ծնողները: «Մենք շատ ենք, իրենք՝ քիչ, մենք պիտի իրենց կողքին լինենք»,- ասաց ցուցարար կանանցից մեկը: Ծնողների պատասխանն էլ չուշացավ. «Մենք քիչ ենք, բայց մեզնից շան պես վախենում են»:

Ցուցարարները պահանջում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանից դեմ առ դեմ քննարկելու շրջանառության հարկի մասին նոր օրենքը:

«Մենք միայն ցանկանում ենք հարկային ու մաքսային օրենքների փաստաթղթային շրջանառության պարզեցում: Ժողովուրդը տեղյակ չէ օրենքներից»,- ասաց  «Ֆիրդուսի» տոնավաճառի աշխատակցուհին:

Մինչ կրքերը թեժանում էին, մի կին ընդդիմադիր կուսակցություններից մեկի թռուցիկներն էր բաժանում:  Զայրացած ցուցարարները, թռուցիկները պատռելով,  ասացին, որ իրենց պահանջն ուրիշ է. իրենք քաղաքականության հետ գործ չունեն: «Պրովոկատորնե՛ր, մի՛ շեղեք մեզ», -գոչում էին նրանք:

Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ այս տարվա հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5%-ից նվազելու է մինչև 1%: «Մենք համաձայն ենք 1% հարկ տալ ու աշխատելու, բայց ոչ նման ստուգումների պայմաններում», -հավելեցին ցուցարարները:

 

Անի Անտոնյան

 

 

 

+

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930