Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմատական փոփոխությունների համար վարչապետի հրաժարականի պահանջն անիմաստ է». Վարդան Օսկանյան

Սեպտեմբեր 25,2014 18:40

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի համոզմամբ՝ արմատական փոփոխությունների համար արդեն անիմաստ է վարչապետի, կառավարության հրաժարականը պահանջել:

«Որովհետեւ գիտենք՝ համակարգն է խնդիրը: Ունենք ծրագիր, որը իր նախնական արտահայտությունը գտել է 12 կետերում: Արմատական, խորքային փոփոխությունը բազմանշանակ իմաստ ունի, կարող է տարբեր դրսեւորումներ ունենա, թե ինչպիսի դրսեւորում կունենա, որը կլինի ձեր ցանկությունը դուք պետք է արտահայտեք»,- այսօր Աբովյան քաղաքում եռյակի հանրահավաքի ժամանակ ասաց պարոն Օսկանյանը:

Նա հավաքվածներին հրավիրեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ու ասաց, որ միասնությամբ է հնարավոր այս իշխանություններին պարտադրել ժողովրդի ակնկալած  արմատական փոփոխությունները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930