Լրահոս
Օրվա լրահոսը

«Կնոջը հանրային վայրերում ծեծող մարդուն, ավազակին նշանակեցին մարզպետ». պատգամավորները դատապարտում են

Սեպտեմբեր 25,2014 18:36

Աբովյան քաղաքում մեկնարկած եռյակի հանրահավաքին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանին քաղաքացիները դիմավորեցին՝ «Լեւոն, հուպ տուր» կոչերով:

«Հուպ կտամ, հանգիստ»,- պատասխանեց պարոն Զուրաբյանը ու շարունակեց. «Տեսնելով այստեղ հավաքված հզոր ժողովրդին, ուզում եմ ազդարարել, առանց վարանելու ասել, որ այսօր այս հրապարակից Հայաստանում սկսվում է ազատագրական հեղափոխություն: Սա արյունահեղության ցնցումների հետ կապ չունի, խոսում ենք ժողովրդի խաղաղ, վստահ ճնշմամբ կատարվող հեղափոխության մասին: Հայաստանում իշխում են մի քանի գողեր, ավազակներ, ովքեր պետական իշխանության լծակները յուրացրել են սեփական հարստացման նպատակով, խեղդում են ժողովրդի զարգանալու հնարավորությունը»:

Նա անդրադարձավ նաեւ այսօր Սյունիքի նոր մարզպետի նշանակմանը. «Լիսկային՝ մի մարդասպանի, կնոջը հանրային վայրերում ծեծող մարդուն նշանակում են Սյունիքի մարզպետ: Է՞դ  է մեր իշխանության որակը… Եթե Հովիկ Աբրահամյանը հրաժարական տա, նրան գալու է  փոխարինելու Լիսկան, այս իշխանության որակի փոփոխման ամբողջ տրամաբանությունը սա է: Շմայսներն ու լիսկաներն են ստանալու բարձրագույն պաշտոնները»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, թե իշխանափոխության առիթ համարեց  Սուրիկ Խաչատրյանի նշանակումը. «Իշխանությունները հայտարարեցին, թե գնում են սահմանադրական բարեփոխումների, անբասիր կենսագրությամբ մարդկանց են նշանակելու մարզպետ, նախարար, որոնք պայքարել են արդար ընտրությունների համար… խոսել, թե սահմանադրական փոփոխությունները պետության մեջ վիճակ փոխելու համար են, գոնե այս դեպքից հետո անհավատալի է: Պրոֆեսիոնալ երեսպաշտություն է: Հասկանալի է՝ ուր է գնում իշխանությունը, վերարտադրության համար ուր է գնում»:

Նա ասաց՝ ունեն իրենց օրակարգը ու մարզային հանդիպումների ժամանակ պարզելու են ՝ ժողովուրդը համամի՞տ է, թե՞ ոչ. «Կեղծիքով է ընտրված իշխանությունը եւ որեւէ լավ բան չեն կարող անել: Խորհրդարանում ասում ենք՝ ինչո՞ւ ենք ժողովրդին պարտարդրում 300 միլիոն դոլար պարտք, հակասահմանադրական է դա, պատասխանը՝ ապահով Հայաստան կառուցելու համար այդ քայլին էլ պետք է գնանք: Մենք ասում ենք՝ մեր ժողովուրդը գենետիկորեն ծիրան մշակող է, ինչո՞ւ են 460.000 դոլար են տալիս Զիմբաբվեից մարդ բերում, որ ծիրան մշակել սովորեցնի արարտացուն, պարզվում է ապահով Հայաստանն է պահանջում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930