Անդրադառնալով Ս. Խաչատրյանին մարզպետ նշանակման փաստին՝ Էմիլ Բուդաղյանն ասաց, թե Հովիկ Աբրահամյանի բաղձանքը կատարվեց, ըստ նրա՝ տեղեկություններ կային, որ Հ. Աբրահամյանը դեռ մի քանի ամիս առաջ ցանկություն ուներ Ս. Խաչատրյանին մարզպետ նշանակելու:
«Ինչ ասեմ, սա բոլորիս ամոթն է՝ եւ իմ, եւ Արտակի, եւ մեր հարազատների, եւ ձեր՝ լրագրողական ամբողջ աշխարհի եւ նաեւ բոլոր հայերի… որ նրան նորից նշանակում են: Ես չգիտեմ էլ ինչ քայլեր կձեռնարկեմ, ես սպասում եմ դատաքննության ավարտին, չնայած հիմա ընդհանրապես ոչ մի հույս չունեմ…»:
Էմիլ Բուդաղյանն ասաց նաեւ, որ խոսակցություններ կային, սակայն ինքը մինչեւ վերջ դժվարանում էր դրան հավատալ. «Ասում էին, որ նշանակելու են, ասում էին, որ Հովիկը կպած ուզում էր, նախագահին էլ համոզում էր, ստիպում, բայց որ նման բան կլիներ, ես չէի սպասում: Չէի կարծում, որ էսպես ամոթով կանեին ամբողջ ազգին… ես կարծում էի, որ նախագահը չէր թողնի… էլ բան չունեմ ասելու»:
Քրիստինա ՄԿՐՏՉՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում