Այսօր տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մասնակցում էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:
Նիստի ավարտից հետո լրագրողները պարոն Բեգլարյանից հետաքրքրվեցին՝այսօր Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ, ուզում էինք Ձեր կարծիքն իմանալ՝ որպես կուսակից: Գագիկ Բեգլարյանը միանգամից արձագանքեց. «Շնորհավորեք» ու հեռացավ: Նա չպատասխանեց անգամ, թե այդ նշանակման համար ում պիտի շնորհավորենք՝ իրե՞ն:
Գագիկ Բեգլարյանը չպատասխանեց նաեւ մյուս հարցերին՝ ապտակ չէ՞ր այդ նշանակումը հասարակությանը, ո՞ւմ էր պետք այդ նշանակումը եւ այլն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ