Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը՝ ցուցարարներին. «Ասում եք թող մանր բիզնեսմենը ճշտով շարժվի, գողական գնա»

Սեպտեմբեր 25,2014 16:28

«Մանր բիզնեսմենն ի՞ն չ է ասում, ասում է՝ խնդրում եմ, ինձ հարկատու մի համարեք, ես ընդամենը եկամուտ ստանամ: Սա է ասում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը այսպես մեկնաբանեց տոնավաճառների աշխատակիցների բողոքի ցույցը:

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում Մալաթիայի, Ֆիրդուսի, Հրազդանի տոնավաճառների աշխատակիցները: Այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որը նախատեսում է շրջանառության հարկի դրույքաչափը նախկին 3,5%-ի փոխարեն սահմանել 1%:

Տոնավաճառի աշխատակիցները դժգոհում են, որ այդ օրենքը պարտադրում է առեւտրականներին ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիններին, սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկատերերին:

Վարդան Այվազյանի խոսքերով՝ «Այ հենց դրա համար փաստաթուղթ չտրամադրողները պետք է տուգանվեն: Կա երրորդ անձի տեղեկատվություն: Եղե՞լ է մեկը, որ ասի Այվազյան Վարդանից սա եմ առել՝ փաստաթուղթ չի տրամադրել: Ցանկացած վիրահատություն ցավոտ է, բայց բուժում է կատարում»:

Վարդան Այվազյանը հիշեցրեց, որ 97 պատգամավորներից 95-կողմ են եղել այդ օրենքին:
Հարցին՝ փաստորեն մանր բիզնեսմեններին օգտագործում եք խոշորի դեմ, որ նրանք բերեն փաստաթուղթ, դուք խոշորին բռնեք՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Չէ, մանրին մանրի չափով ենք օգտագործում, խոշորին խոշորի չափով ենք օգտագործում: Ասում ենք՝ մենք չենք ուզում թուղթ ցույց տալ: Ես էլ ասում եմ՝ ընդամենը ասա, թե ումից ես առել, ով թուղթ չի տվել: Դուք սիգարետ եք վաճառում, ասում եմ՝ որտեղի՞ց եք առել այս սիգարետը, ասում եք՝ չեմ ասի, կգնամ ցույց կանեմ»:

Հարցին՝ հնարավո՞ր է խոշոր բիզնեսմեններն են ուղղորդում այս ցույցերը, որովհետեւ չեն ուզում ստվերից դուրս գալ՝ Վարդան Այվազյանը դա չբացառեց. «Եթե ասեն, թե ով չի տալիս փաստաթուղթ, մենք կտուգանենք: Հիմա դուք ասում եք, թող մանրը, չասի, թող ճշտով շարժվի, գողական գնա: Ձեր ասածը սա է: խոշորները գողական չեն գնում, գողական գնում են այն մանրերը, որ ասում են՝ չենք ասի ումից ենք առել: Չենք ասի, բայց դու ինձ հարկից ազատի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930