Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում ասֆալտապատվող 2.0 մլն քմ տարածքից 622300 քմ բաժին է ընկնում փողոցների հիմնանորոգմանը

Սեպտեմբեր 25,2014 16:26
asfalt

2014 թվականին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրով մայրաքաղաքում ասֆալտապատվող 2.0 մլն քմ տարածքից 622300 քառակուսի մետրը բաժին է ընկնում փողոցների հիմնանորոգմանը: Ըստ այդմ, նախատեսված 23 փողոցներից 12-ում`Բաշինջաղյան, Մազմանյան, Բեկնազարյան, Արզումանյան, Ագաթանգեղոսի, Կուստոյի, Աթոյան, Ավետիսյան, Համբարձումյան, Նանսենի, Գրիգոր Լուսավորչի և Շիրակի փողոցներում, աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, ներառյալ մայթերի ասֆալտապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, հաշմանդամների և երեխաների համար նախատեսված թեքահարթակների կառուցումն ու դիտահորերի կարգաբերումը: Օրերս շահագործման կհանձնվի նաև Բելինսկու փողոցը: Անդրանիկի, Նոր Արեշի 50-րդ, Ազատամարտիկների և Մայիսի 9-ի փողոցների հիմնանորոգումը կավարտվի առաջիկա օրերին: Մյուս փողոցներում աշխատանքները թևակոխել են ավարտական փուլ և կեզրափակվեն նախատեսված ժամկետից` հոկտեմբերի 30-ից շուտ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ բոլոր փողոցներում խիստ վերահսկողություն է սահմանված որակական չափանիշների նկատմամբ: Հիմնական բարեկարգման ավարտից հետո հնարավոր թերությունների դեպքում կազմվում են արձանագրություններ`կարճ ժամկետում դրանք վերացնելու համար:
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930