Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) համար Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելը սպասելի էր։ Այս մասին կառավարության նիստից հետո այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողներին ասաց Սուրիկ Խաչատրյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե սյունեցիները դեմ են նրա վերանշանակմանը, նորանշանակ մարզպետը պատասխանեց. «Վաղը եթե ձեզ համար դժվար չի, կգաք, կտեսնեք՝ սյունեցիները ընդունում են, թե ոչ։ Ժողովուրդը դա մեծ հասկացություն ա, կարող ա մի փոքր մասն էլ չընդունեն։ Որտե՞ղ ա իդեալական լինում։ Լինո՞ւմ ա, որ 100 տոկոս իշխանավորին ընդունեն։ Թող տաս տոկոսն էլ չընդունեն։ Ի՞նչ կա դրա մեջ»։
Նշենք, որ կառավարության նիստից հետո հետնամուտքից դուրս եկող՝ Սյունիքի նորանշանակ մարզպետին դիմավորեցին մի խումբ երիտասարդներ, որոնք ցուցադրաբար մոտեցան ու շնորհավորեցին նրան։ Տոնական տրամադրությունը, սակայն, փչացրեց նրան մոտեցած առաջին լրագրողը, որն ուղղակի հարցրեց. «Դո՞ւք եք սպանել Ավետիք Բուդաղյանին»։
Սուրիկ Խաչատրյանը ակնհայտորեն շփոթվեց, ապա դիմեց լրագրողին. «Դու հո հոգեկան հիվա՞նդ չես, ի՞նչ ես խոսում»։
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում