Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցման արդյունքներ. «Նախագահի օգտակարությունը մոտ է զրո տոկոսին»

Սեպտեմբեր 25,2014 15:46

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ներկայացրեց ապրիլ ամսին անցկացրած իշխանությունների գործունակության վարկանիշի վերաբերյալ հարցման արդյունքները:

Ըստ սոցիոլոգի ներկայացրած տվյալների՝ ինչպես եւ ակնկալվում էր, քաղաքացիները իշխանություններից ունեին հետեւյալ սպասելիքները. «Աշխատատեղերի ստեղծում, թոշակների եւ նպաստների բարձրացում, առողջապահության մատչելիություն, հարկերի նվազեցում, աշխատավարձերի բարձրացում»:

Նրա ներկայացմամբ՝ այս խնդիրներն ուղղված են դեպի իշխանությունների վերին ատյաններ, իսկ մարզային եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված են բնակավայրերի բարեկարգման, օրինականության պահպանման եւ շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ խնդիրները:

Սոցիոլոգի ներկայացրած տվյալների համաձայն՝ քաղաքացիները իրենց հույսը ավելի շատ դնում են բարձր ատյանների՝ նախագահի, վարչապետի վրա, քան իրենց սեփական կարողությունների վրա. «Հարցվածների 72 տոկոսը իրենց խնդիրների համար մեղադրում են իշխանություններին, եւ միայն ընտանիքների 17 տոկոսն է իր ճակատագիրը իր ուժերով կարգավորում: Պարզ չի, թե ինչպես նախագահը կամ վարչապետը կարող են մեր կենցաղային խնդիրները լուծել անմիջապես այնպես, ինչպես մենք ուզում ենք»:
Հարցին էլ, թե ինչպես են գնահատում իշխանությունների օգտակարությունը, պատասխաններից պարզ է դարձել, որ 100 տոկոսից նախագահի օգտակարության գործակիցը կազմում է ընդամենը 0,42 տոկոս, վարչապետինը՝ 0,35 տոկոս. «Այսինքն, նախագահի օգտակարությունը մոտ է 0-ին»:

Պրն Ադիբեկյանի խոսքով՝ պետք է ուժեղացնել տեղական ինքնակառավարման մարմինների դերը, քանի որ հարցման արդյունքների համաձայն, բնակիչները 5 անգամ ավելի բարձր են գնահատում ՏԻՄ-երի աշխատանքը, քան ավելի բարձր ատյանների գործունեությունը:
Նշենք, որ հարցմանը մասնակցել է 4400 քաղաքացի: Հարցումն անցկացվել է Հայաստանի 82 համայնքներում եւ Երեւանի 13 վարչական շրջաններում:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930