«Համոզված եմ, որ քննությունը և դատավորն այդ ամենը հաշվի կառնեն»,- լրագրողների հարցին՝ արդյոք ճի՞շտ էր Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն 5 տարվա ազատազրկման դատապարտելը, այսպես պատասխանեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին դատախազ Գեւորգյանի միջնորդեց «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի 15-ամյա որդի Շահեն Հարությունյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման:
Տիկին Դուրյանը չցանկացավ մանրամասնել. «Ուզում եք՝ ես դատավորին և դատախազին տամ գնահատակա՞ն, իհարկե, նման բան չեմ անի»:
Այնուհետև հիշեցրեց. «Ոստիկանությունը հաշվառել էր այս անչափահասին,շատ լավ գիտեք պատճառը, գիտեք, թե ինչ էր եղել դասի ժամանակ, և, բնականաբար, պիտի հաշվառվեր: Սակայն հետագայում մեկ այլ արարք թույլ տվեց Շահեն Հարությունյանը, որ արդեն դատաքննությամբ ամեն ինչ իր տեղը կդնի և հուսով եմ՝ արդար դատ կլինի»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ