Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունեցիները` Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելու որոշման մասին

Սեպտեմբեր 25,2014 14:41

Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին լուրը շատերին է անակնկալի բերել: Ոմանց ուրախացրել է այդ լուրը, իսկ ոմանք էլ խիստ քննադատում են եւ բացասական արտահայտվում կայացրած որոշման վերաբերյալ:

Մարզի տարբեր տարածաշրջանների բնակիչներից հարցում ենք արել եւ լսել նրանց կարծիքը կառավարության այսօրվա նիստում կայացրած որոշման մասին:

«Իմ կարծիքը միանշանակ բացասական է: Այդ նշանակումը ցինիզմի վերջին աստիճանի է: Այս ամենը խոսում է այն մասին, որ եւս մեկ անգամ արհամարվեց եւ ոտնահարվեց հասարակությունը», – ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, կապանցի Դավիթ Հակոբյանը:

Իսկ Կապանի բնակիչ Մաքսիմ Մարտիրոսյանն էլ այլ կարծիքի է. «Կարծում եմ, որ կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին նշանակելու համար, քանի որ նա երկար տարիներ աշխատել է Սյունիքի մարզպետ ու շատ լավ գիտի Սյունիքի հիմնախնդիրները և լավագույնս կարող է աշխատել այդ պաշտոնում»:

Սիսիանի, Գորիսի եւ Մեղրու մեր զրուցակիցներից էլ արտահայտեցին իրենց տեսակետները, սակայն, առանց անունները հրապարակելու: «Սուրիկ Խաչատրյանը, եթե անգամ վատ կամ կոպիտ ու խիստ մարդ է, բայց լավ կառավարիչ է», «Ես որեւէ առարկություն չունեմ, որեւէ մեկնաբանություն տալուց զերծ եմ մնում», «էդտեղ հարցն արդեն ոչ թե անձերի հետ ա կապված, այլ իշխող ռեժիմի…. ուղղակի խոր հիասթափություն է…եթե մինչ հիմա երկմտում էի արժե՞ աշխատանք փնտրել ուրիշ տեղ, թե՞ չէ՝ հիմա վստահ եմ, որ Գորիսը արժանապատիվ ապրելու տեղ չի: Գորիսն ինձանից շատ սիրող չի եղել, բայց այս անգամ արդեն իրոք կթողնեմ-կգնամ..», «Արդեն որևէ կարծիք հայտնել ուղղակի ավելորդ է…մի փոքր հնարավորություն ունեցողները պատրաստվում են լքել երկիրը….այսքանը, ու աղոթեք սյունեցիների համար», -նշեցին մեզ հետ զրուցած սյունեցիները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարը` PHOTOLUR-ի 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Goris says:

    ՈՒՌՌՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ՜: Շնորհավոր:
    Կեցցե՛ մեր նախագահը: Շատ իմաստուն է: Գորիսում մի քանի հոգի հաստատ ինֆակտ են ստանալու: Ամեն ինչի համար մարդը պատասխան է տալիս:

  2. usanoxner says:

    Խեղճ Սաֆարյան Յուրիկ, գիրդ գրվեց.

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Կատարյալ խայտառակությու՛ն: Ես նողկանք եմ զգում: Ես ԲՈՅԿՈՏՈՒՄ եմ Հայաստանը, քանի դեռ այս մարդը հեռացված չէ: Եվ մի խնդրանք՝ այլևս ՄԻ ԽՈՍԵՔ Եղեռնի 100-ամյակի մասին:

    Նժդեհի արձանին 3 մետր ծաղիկ են դնում: Դե տեսնենք դաշնակները դուրս կգան Լիսկայի/այս նշանակման դեմ:

  4. Garik says:

    Քանի դեռ այս հանցագործներն են իշխում մեր երկիրը, ընդամենը ճամբրուկները հավաքել է պետք: Համենայն դեպս արդեն մտածում եմ այդ մասին: Ունեմ այդ հնարավորությունը եւ հնարավոր է, որ մեկնեմ, որովհետեւ կրկին Սյունիքում կավելանա խոշտանգվածների, սպանվածների, ստրկացածների թիվը, եւ այս ամենը կլինի ամենաթողության ու անպատժելիության շրջանակներում, ողբալի է:

  5. Վրիժառու says:

    1.օօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօ ապրի մեր նախագահը, Սասունիկ,Աշոտիկ,Արմենչիկ,Ռազմիկիկ,Նաիրիկ,Վարդանչիկ, և շատերը բռնվեք,ավելի շուտ բռնելու բան գտեք օօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930