Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում Էրդողանի ելույթի ժամանակ պատվիրակները լքել են նիստերի դահլիճը

Սեպտեմբեր 25,2014 14:30

Ermenihaber.amԱշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին և հանդես եկել ելույթով:

obama-BM

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ (Cumhuriyet, Haberler, Sondakika) ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Էրդողանի ելույթի ժամանակ նիստերի դահլիճը գրեթե դատարկ է եղել:

«Եվ սա այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի ժամանակ, դահլիճում նստելու տեղ չկար»,- գրում է «Cumhuriyet» լրատվականը:

Էրդողանի ելույթի և կիսադատարկ դահլիճի թեման քննարկամն առարկա է դարձել սոցցանցերում: Բազմաթիվ թուրք օգտատերեր հրապարակել են դահլիճի նկարները, որոնք ցույց են տալիս դահլիճի դատարկությունն Էրդողանի ելույթի ժամանակ, և լեփ-լեցուն լինելը Օբամայի ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930