Լրահոս
Օրվա լրահոսը

Կույրերի համար տեղեկատվություն կա, իսկ շուրջ 600 հազարի համար՝ ոչ

Սեպտեմբեր 25,2014 14:23

12-13-րդ դարերի նշանավոր Գոշավանքի հրապարակում վանական համալիրի պատմության մասին կույրերի համար նախատեսված, 5 լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, տեղեկատվական վահանակներ կան: Դրանք փորագրություններ են, որոնք շոշափելով՝ կարդում են կույրերը:

«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի նախկին վարիչ, Գոշի բնակիչ Արծրուն Հովսեփյանն ասաց, որ սովորական այցելուների համար եւս տեղեկատվական վահանակներ են եղել , սակայն տեքստի բովանդակության մեջ բազմաթիվ սխալներ են եղել: Այդ պատճառով դրանք հանվել են: Հետաքրքիր է` կույրերի համար նախատեսված տեքստում այդ սխալները չկա՞ն: Ա. Հովսեփյանի վկայությամբ՝ ամեն տարի Գոշավանք է այցելում ավելի քան 600 հազար մարդ: Նրանք ինչպե՞ս են տեղեկանում հռչակավոր վանական համալիրի պատմության մասին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930