Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունեցիների 60 տոկոսը կո՞ղմ է Սուրիկ Խաչատրյանին

Սեպտեմբեր 25,2014 14:21

Սյունեցիների 60 տոկոսը՝ հարցին, թե ինչպես են վերաբերվում Սուրիկ Խաչատրյանի եւ Բուդաղյանների ընտանիքի միջեւ վեճին, պատասխանել էին, որ իրենք կվարվեին այնպես, ինչպես Սուրիկ Խաչատրյանն է վարվել: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով այսօրվա կառավարության նիստում ընդունված որոշմանը, որի համաձայն՝ Սյունիքի նոր մարզպետ է վերանշանակվել Սուրիկ Խաչատրյանը:

«Այս տվյալը ես երբեք չեմ տպագրել, սակայն քանի որ հիմա հարց եք բարձրացնում, ես վստահաբար ասում եմ՝ սյունեցիների 60 տոկոսը արդարացնում են Սուրիկ Խաչատրյանի արարքը: Հիմա դա իմ գործը չի՝ նա նորից կդառնա մարզպետ, թե ոչ, սակայն այն, որ նրան չեն մեղադրում, որ նման բաներ է նա արել, դա փաստ է, կարեւորը հանրության կարծիքն է»:

Պրն Ադիբեկյանի խոսքով՝ եթե Արտակ Բուդաղյանը չի հավատում իր տվյալներին, ապա թող հարցում անցկացնի:

Լրագրողների դիտարկմանը, թե ինչո՞ւ է հարցումն անցկացվել միայն Սուրիկ Խաչատրյանի տեսանկյունից, եւ չի հարցրել, թե քանի՞ հոգի կվարվեին այնպես, ինչպես Արտակ Բուդաղյանն է վարվել, եթե իր եղբորը ծեծի ենթարկեին, պրն Ադիբեկյանն ասաց. «Ինձ չի հետաքրքրել, թե ինչպես կվարվեին Արտակ Բուդաղյանի փոխարեն: Եթե այդ հարցի պատասխանն է հետաքրքրում, ապա նոր ֆոնդ բացեք եւ մենք հարցումը կանենք»:
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետը հրաժարական էր տվել Գորիսում իր առանձնատան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո:
Այսօր կառավարության նիստից հետո հայտնի է դարձել, որ նա նորից նշանակվել է Սյունիքի մարզպետ:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ինչու* չի հավատում, ուրեմն իր ազգին չի ճանաչում:Կշեռքի ծանրին նստեղ, մաղի ծակից աշխարհին նայող, մաղով ջուր կրող ազգին չգիտի*:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930