Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան. «Հատուկ քննչական ծառայությունը ընդհանրապես ձեռ է առնում իրեն». «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 25,2014 13:19

«ՉԻ»-ն դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ պարզելու համար, թե արդյո՞ք ՀՔԾ-ն ուսումնասիրել է 2008թ. մարտի 1-ի վերաբերյալ սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունները, արդյոք նշված օրը արված հայտարարություններից հետո Վլադիմիր Գասպարյանը հրավիրվե՞լ է հարցաքննության, արդյոք պարզվե՞լ է, թե ում հրահանգով է Վլադիմիր Գասպարյանը եւ ՌՈ-ն 2008թ. մարտի 1-ին հսկել Կառավարության շենքը եւ այլն։

Հարցումը գրելուց մի քանի օր անց ստացել են պատասխան, որում նշված էր. «Ի պատասխան Ձեր էլեկտրոնային հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ Ձեր պահանջած տեղեկությունները տրամադրել չենք կարող, քանի որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»։

ՀՔԾ գաղտնապահության եւ Մարտի 1-ի գործին ՀՔԾ նման վերաբերմունքի վերաբերյալ զրուցել են Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի հետ։

– Պարոն Խաչատրյան, ՀՔԾ-ն մի մարտավարություն է որդեգրել, համաձայն որի հրաժարվում է Մարտի 1-ի վերաբերյալ որեւէ հարցի պատասխանել։ Ինչքանո՞վ են ՀՔԾ-ի բացատրությունները հիմնավոր, եւ ինչքանո՞վ է Վովա Գասպարյանին հարցաքննել-չհարցաքննելու հարցը նախաքննական գաղտնիք հանդիսանում։

– Հատուկ քննչական ծառայությունը ընդհանրապես ձեռ է առնում իրեն, մանավանդ այս հարցում։ Եթե չգիտեն, թե ինչ է նախաքննական գաղտնիքը, թող բացեն Քրեական դատավարության օրենսգիրքը, այնտեղ դա մանրամասն գրված է:

Իսկ այն, որ քննչական խմբի ղեկավար են փոխում ու տուժողների իրավահաջորդներին չեն տեղեկացնում, դա մի այլ թեմա է: Իսկ եթե տուժողների ներկայացուցիչները բացարկ ունեն, եթե բացարկելու հիմքեր կան, ինչպե՞ս են իմանալու, որ բացարկ ներկայացնեն։

Նախաքննական գաղտնիք ասելով ՀՔԾ-ն ուղղակի վերաբերմունք է ցույց տալիս Մարտի 1-ի գործի նկատմամբ։ Այդտեղ իրավաբանությունը պետք չէ փնտրել։ Նախաքննական գաղտնիք չի կարող համարվեք տուժողին կամ վկային հարցաքննության կանչելը։ Նրա կանչված լինելը չի կարող գաղտնիք լինել։ Նրա տված ցուցմունքները կարող են նախաքննական գաղտնիք լինել, հայտնած հանգամանքները, այն, թե ինչ հարցերի շուրջ է հարցաքննվել եւ այլն։ Իսկ եթե վկային հրապարակային ծանուցագիր են ուղարկում եւ այլն, ի՞նչ նախաքննական գաղտնիքի մասին է խոսքը։ Սա ուղղակի վերաբերմունք է Մարտի 1-ի գործի նկատմամբ։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930