Հատված ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հարցազրույցից:
-Արդեն երկու տարուց ավելի պատգամավոր եք ու եթե մինչ այդ պատասխանատու էիք ձեր երգարվեստի, ապա այժմ նաեւ` քաղաքական որոշումների, երկրի վիճակի համար. խորհրդարանական մեծամասնության անդամ եք: Դա ծա՞նր բեռ է:
-Եթե մարդ աշխատասեր է, իրեն լավ է դրսեւորում որեւէ ասպարեզում, ապա նույն կերպ է վարվում նաեւ ասպարեզը փոխելու դեպքում: Այսինքն` նրա սկզբունքները, մոտեցումները չեն փոխվում: Եթե, օրինակ, կարող ես մի քանի անգամ թերի երգել, հետո հաջորդ կատարման ժամանակ շտկել այդ թերությունը, ապա խորհրդարանական աշխատանքը շատ ավելի դժվար է. ամեն քայլ անելիս պետք է մտածես երկրի շահերի, ժողովրդի մասին: Բայց ես սիրում եմ պատգամավորի իմ աշխատանքը եւ շատ ուրախ եմ, որ ունեմ մեկ այլ ասպարեզում եւս մշակույթին, դրանով իսկ` ժողովրդին ծառայելու հնարավորություն:
-Մշակույթի բնագավառում ի՞նչ օրենսդրական փոփոխությունների կարիք է զգացվում:
Կարդացեք նաև
-Շատ կարեւոր եմ համարում նկարիչների մասին օրենքի փոփոխությունը: Երեւի թե մեր երկիրը միակն է, որտեղ նկարիչներն իրենց արվեստանոցների համար հարկվում են: Այդ օրենքում պետք է անպայման փոփոխություն կատարել, որովհետեւ, ասենք, դաշնակահարը իր գործիքի համար չի հարկվի:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում